>

Տուժած զինվորականի որոշ ռեֆլեքսներ վերականգնվել են, բայց վերջնական դրական արդյունքի մասին խոսելը բժիշկները վաղաժամ են համարում։
Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր աչքերը բացել է։ Այսօր լրագրողների հետ հանդիմպմանն ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Ես առավոտյան այցելել եմ, վիճակը դեռևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, արդեն մոտավորապես 20 ժամ է` անջատված է։ Ինքը դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում իրեն, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքը ուղղակի կողքից օժանդակում է»,– ասաց Օհանյանը։

Գնդապետը հայտնեց նաև, որ տուժած զինվորականի ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են։




Քոչարյանի զոհերը

«Այսօր աչքերը բացել է։ Գիտեք, որ շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավականին դրական դինամիկա ունի, վերականգնվում է, մյուս կիսագնդում մի քիչ խնդիրներ ունենք»,– ասաց նա։


Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է





Բժիշկները չեն բացառում, որ բուժումից հետո ձախ կողմն ընդհանրապես չվերականգնվի։

«Հուսով եմ, որ մարմնի աջ կողմը որոշակի կվերականգնվի։ Դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ կվերականգնվեն, կխոսի , թե չի խոսի, հազային ռեֆլեքսը կա, աչքերը բացում է, ձեռքի մատները շարժում է, բայց մնացածը դեռևս շուտ է ասել»,– ասաց Օհանյանը։

Ռազմաբժշկական վարչության պետը նաև շնորհակալություն հայտնեց փոխգնդապետի կյանքի համար պայքարող բժիշկներին, կենտրանական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին, ովքեր արել են անհնարինը։

«Մենք ոչ մեկս հույս չունեինք․ սա ուղղակի հրաշք էր»։


Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես մասնակցել է Մխիթարյանի ծեծին, սակայն մարզպետը վստահեցնում էր, որ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Այդուհանդերձ, Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։

Some reflexes of the injured soldier have been restored, but doctors say it is premature to speak of the final positive result.
Lieutenant Colonel Ara Mkhitaryan, who was wounded in the Vayots Dzor incident, opened his eyes today. Chief of the Military Medical Department of the Ministry of Defense, Colonel Sahak Ohanyan told a news conference today.

 “I visited in the morning, the condition was still extremely severe, but there was a certain medication used to keep him asleep, which was off for about 20 hours. He is still attached to an artificial respiratory device, but the device does not dictate itself, but dictates the breathing ability of the device itself, the device just supports it, ”Ohanyan said.



The colonel also reported that the painful reflexes of the injured soldier had been partially restored.

“He has opened his eyes today. You know that the brain has been very deeply traumatized, one hemisphere has a very positive dynamics, it is recovering, we have some problems in the other hemisphere, ”he said.

Lieutenant Colonel Injured in Vayots Dzor Fight Still In Extremely Severe

Doctors do not rule out that after treatment, the left side will not be restored at all.

“I hope that the right side of the body will recover somehow. It is too early to say what reflexes will recover after breathing on their own, whether or not they will speak, cough reflexes, eyes open, fingers moving, but the rest is still early, ”Ohanyan said.

 The head of the military medical department also thanked the doctors fighting for the life of the lieutenant colonel, the staff of the central hospital resuscitation department, who did the impossible.

“We had no hope at all; it was just a miracle. “

It should be reminded that in Vayots Dzor city of Yeghegnadzor on the night of September 18 there was an incident with the participation of military and regional administration staff. According to media reports, the main actor in the fight was Assistant to Governor Harutyun Grigoryan, who inflicted severe injuries on Lieutenant Colonel Ara Mkhitaryan. The prosecutor’s office had earlier reported that the governor’s assistant had been arrested.

The media reported that Vayots Dzor Governor Trdat Sargsyan was also involved in Mkhitaryan’s beating, but the governor assured him that it had nothing to do with the incident. However, on September 24, Sargsyan announced that he was stepping down as Vayots Dzor governor.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->