>

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է Ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:

Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն):




Քոչարյանի զոհերը


Նույն օրենքով Սուրբ ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը եւս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր:





Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել եւ չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։

Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց: Հիմա պատկերն այլ է, եւ կարծես իշխանությունները հետեւողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռեւս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


“Fact” daily writes:

According to the newspaper “Fact”, the government is discussing a plan to shorten the New Year holidays, which is planned to set a working day of January 3-5.



Recall that currently in force the law is considered to be non-working from December 31 to January 2 inclusive (New Year), January 3 to 5 (prenatal holidays) and January 6 (Christmas and Revelation).

By the same law, January 7, the day following Christmas and Revelation, is also a non-working day as Memorial Day.

By the way, this is the only one of the five pavilion holidays, the next day of which is defined by the law as Memorial Day. As it is known, Karen Karapetyan’s government has proposed a similar project, which, however, received a negative conclusion in the State Legal Committee and did not enter the agenda of plenary sessions.

After the change of power, this topic was re-activated, but the project was not followed up. The picture is different now, and it seems that the authorities are consistently seeking to advance this idea, which was once widely criticized by the public.

So it is not excluded that we only spend 4 days resting on the coming New Year and Christmas. It is still unclear whether January 7 will make it work, as in the case of other booths on Mondays.

More in today’s issue of the newspaper

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->