>

1in.am-ը գրում է…Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Նախկին նախագահը երեկ է հետազոտվել ու դրանից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քոչարյանը սեպտեմբերի 30-ին ևս հետազոտվել էր նույն բժշկական կենտրոնում։

Բնավ չենք ուզում շահարկել մարդու հիվանդության հանգամանքը, սակայն ուշագրավ է, որ Քոչարյանը գիշերամիզությամբ սկսեց «տառապել» խիստ որոշակի հանգամանքներում, ինչը կասկածի տակ է դնում հիվանդության վերաբերյալ նրա շրջապատի պնդումները։




Քոչարյանի զոհերը

Երկրորդ նախագահը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտությունների մեկնեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա խափանման միջոցը չի փոխվելու, ու դատավարությունը ձգձգելու բոլոր ռեսուրսներն ըստ էության սպառված են։ Դատավոր Աննա Դանիբեկյանի քաղաքացիական ու մասնագիտական խիզախությունն ըստ ամենայնի հունից հանել է






Քոչարյանին, որը թերևս կասկած չունի, որ հոկտեմբերի 7-ից դատավարությունն ըստ էության տեղափոխվելու է, այսպես ասած, բովանդակային հարթություն։ Այլ խոսքով՝ հասարակության սեփականություն են դառնալու քննության բոլոր նյութերը, ցուցմունքները, կոնկրետ փաստեր, որոնք առանձին-առանձին ու հանրագումարում ապացուցելու են,

որ Քոչարյանը նպատակային ու հաշվենկատ քայլերով տապալել է սահմանադրական կարգը՝ քրեաօլիգարխիայի իշխանությունը երկարաձգելու, Սերժ Սարգսյանին նախագահ կարգելով՝ թալանի ու արտոնությունների իր «ինդուլգենցիան» պահպանելու համար։

Այս հեռանկարն է, որ Քոչարյանին սարսափեցնում է՝ նրա մոտ ծնելով «հիվանդություն»։ Գրեթե ակնհայտ է, որ երկրորդ նախագահը դիմում է մանիպուլյատիվ հնարքի՝ դատավարությունը ձգձգելու համար, որովհետև տեսանելի է, որ դրա ընթացքը Քոչարյանից կարող է վանել անգամ նրա սակավաթիվ աջակիցներին։

Ի դեպ, այս ամբողջ ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմը հետապնդել է դատավարությունը ձգձգելու մարտավարություն, երբ տասնյակ ընթացակարգային միջնորդություններով թույլ չի տվել բուն գործի քննությունը։ Երբ տուժողներին ու մեղադրող կողմին, ի վերջո, հաջողվեց կասեցնել պաշտպանական կողմի, ըստ էության, սադրիչ մարտավարությունը, եկավ Քոչարյանի «հիվանդանալու» պահը։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Քոչարյանը «հիվանդացավ» իր տիկնոջ ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ֆոնին։ Ենթադրաբար Քոչարյանի թիմը ստեղծում է քարոզչական նոր առիթներ՝ Մարտի 1-ի գործում արտաքին միջամտության հարթակներ ստեղծելու նպատակով։


Բնավ չենք զարմանա, որ մոտ ժամանակներս ռուսական մեդիա դաշտը հեղեղվի «խեղճ» Քոչարյանի հիվանդության մասին «սրտաճմլիկ» նյութերով, որոնց հետո, «հումանիստական» նկատառումներից ելնելով, արձագանքի Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ցանկացած կալանավոր բուժվելու, պատշաճ բուժսպասարկում ստանալու իրավունք ունի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը։ Սա քննարկման ենթակա չէ, մյուս կողմից՝ քրեակատարողական ծառայությունն ու դատարանը պետք է անեն առավելագույնը՝ դատական գործընթացի ձգձգման փորձերը կանխելու նպատակով։ Սա էլ հասարակության պահանջն է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Armenia’s second president, Robert Kocharyan, accused of failing the constitutional order on March 1 and receiving a particularly large bribe, has been transferred to Izmirlyan Medical Center. The former president was examined yesterday and then transferred to a penitentiary. Kocharyan was also examined at the same medical center on September 30.

We do not want to speculate on the human illness at all, but it is noteworthy that Kocharyan began to “suffer” under certain circumstances at night, which casts doubt on his surroundings.



The second president went to Izmirlian Medical Center for research after it became clear that his precautionary measure would not be changed and that all the resources to delay the trial were essentially exhausted. Judge Anna Danibekyan’s civic and professional courage most likely drove Kocharyan, who has no doubt that the October

7 trial will in fact be moved to a substantially so-called substantive level. In other words, all the materials, testimonies, concrete facts that will prove separately and in the aggregate that Kocharyan violated the constitutional order by extending the constitutional order by extending the power of the criminal oligarchy, by ordering President Serzh Sargsyan to ” to preserve indulgence. “

It is this prospect that terrifies Kocharyan, giving him “sickness”. It is almost obvious that the second president is resorting to a manipulative trick to delay the trial, as it is clear that even Kocharyan’s few supporters can pull it off.

By the way, during all this time Kocharyan’s defense team pursued a tactic of delaying the trial, when it did not allow the trial of the case by dozens of procedural motions. When the victims and the prosecution finally succeeded in stopping, in essence, the provocative tactics of the defensive side, it was time for Kocharyan to “get sick.”

Another noteworthy fact is that Kocharyan “fell ill” on the background of a meeting between his wife and Russian President Vladimir Putin. Presumably Kocharyan’s team is creating new propaganda opportunities to create external intervention platforms for the March 1

events. We should not be surprised that the Russian media field will soon be flooded with “heartbreaking” material about “poor” Kocharyan’s disease, which will then be responded to by the Russian Foreign Ministry for “humanitarian” reasons.

Robert Kocharyan, including Robert Kocharyan, has the right to receive any medical treatment and to receive proper medical care. This is not debatable, on the other hand, the penitentiary service and the court should do their utmost to prevent delays in the judicial process. This is the public demand.

Photo by Armeniasputnik

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->