>

Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ

մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժնի պետեր Արթուր

Մկրտչյանի, Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տարոն Թադևոսյանը, Զորի Բաբայանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Մանուչարյանը, ավագ քննիչ Գարիկ Վերմիշյանը, քննիչ Վահան Այվազյանը: վերջիններս փորձաքրեագետների հետ մանրամասն տեղազննություն են




Քոչարյանի զոհերը






կատարում: Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր: Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր: Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը:

Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է: Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Դավիթ եւ Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104


հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորների վրա սուր-կտրող-ծակող առարկայի հարված հետքեր կան, իսկ ինչ վնասվածքներ են ստացել մահացածները, դա պարզ կլինի դիակների դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Տեղում ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137014/

At about 30:30, a call was received from the Vanadzor medical center of the Lori regional police that a group of doctors on call went to 20 houses in Michurin, Vanadzor, where they found the body of two young boys and where they were taken to hospital with bodily injuries.

: As the photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the Lori regional police department’s operative group arrived with the chief of the department, Gevorg Hakobyan, the operative groups of the Bazum and Gugark police departments headed by Arthur Mkrtchyan, Vazgen Torosyan. A large number of investigators from the Lori regional investigation department of the Armenian Investigation Committee headed by Anna Mantashyan,



head of the department and Arman Galstyan, deputy head of the department, also arrived. At the moment, investigators of particularly important cases Taron Tadevosyan, Zori Babayan, investigators of particularly important cases Vahe Grigoryan, David Manucharyan, senior investigator Garik Vermishyan and investigator Vahan Ayvazyan are conducting the scene.

the latter conduct detailed investigations with experts. Firearms, knives, syringes, syringes, cell phones, narcotics-like items were found inside the home. At the entrance and in the rooms, traces of blood were also discovered. Police and investigators found the body of two young boys killed in the home, and also found that one of the five wounded was taken to hospital.

Head of Investigation Department A. According to Mantashyan’s decision, an investigative group was set up, and the head of the Lori regional police department G. Khachatryan. According to Hakobyan’s decision, operative groups were created. Lori Region Police and Investigation Department have identified the dead and injured. The dead are Vanadzor resident Andranik Ohanyan,

30, and David Ohanyan, 25. Gor Grigoryan, 30, Gevorg Gevorgyan, 26, Levon Zhamharyan, 29, Levon Khachatryan, 25, and Andranik Tadevosyan, 21, were taken to Vanadzor Medical Center. The identity of the other migrant is being verified. Gor Grigoryan, 30, died at the time of admission to Vanadzor Medical Center. The photojournalist reports that the dead David and Andranik Ohanyan are brothers.

The Lori Regional Investigation Department of the RA Investigation Committee has launched a criminal case on the grounds of Article 104 (1), Point 2 and Article 235 (1) of the Criminal Code of RA. Experts of the Lori Regional Police Department are also working at the scene. According to preliminary information, there were traces of a sharp-edged object on the wounded, and what the dead were injured, it will be clear after forensic examination.

Officers of the 1st platoon of the 5th Battalion of the 2nd Battalion of the Traffic Police are also serving on the spot, headed by Smbat Norekyan, platoon commander, and Garik Martirosyan, platoon commander. Photos by Gagik Shamshyan The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->