>

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի:

Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի:

.




Քոչարյանի զոհերը

Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ,

2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված:

Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Քրեական գործի շրջանակներում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:


Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցիցի յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

The Lori Regional Investigation Department of the RA Investigation Committee is investigating the circumstances of an armed incident in Vanadzor. One person was arrested.

According to preliminary data, on October 4, 2019, at 23:55, a call was received from the Vanadzor Medical Center that a team of doctors was dispatched to one of the houses on Michurin Street in Vanadzor, where the bodies of two young men were found. It was also reported that several young people were taken to Vanadzor Medical Center with various bodily injuries.



The investigative-operative group left for the scene immediately. The dead body of two young men, born in 1989, was found in the basement of a house in Michurin street in Vanadzor.

From the same address 6 residents of Lori region were taken to Vanadzor Medical Center with different bodily injuries. One of them, a young man born in 1994, died on the way to hospital.

A criminal case was opened in the Lori Regional Investigation Department under Article 104 (2) (1) of the RA Criminal Code and Article 325 (1).
An investigation team has been set up, an investigation plan has been developed. The scene of the incident was investigated, with traces of blood found and samples taken. Makarov pistol, 5.45mm 6 bullets, 2 bullets /, 9mm 4 bullets and 2 bullets, 9mm gas bullets and 2 similar bullets in the guard were found. Knives, a dry mass resembling a hemp plant have been found.

The clothes of the dead were confiscated and there were blood stains on them. Samples of shoots were taken. A number of forensic examinations have been appointed to clarify the circumstances of the criminal case.

A resident of Vanadzor, 1979, was arrested on suspicion of committing murder within the framework of the criminal case, who gave a confession.

Urgent investigative, operative investigative measures are undertaken to find out the circumstances of the case, to personalize the actions of the participants, and to give a legal assessment of the actions of each of them.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->