>

Վաղուց հայտնի է, որ պեստիցիդներն ու նիտրատները շատ վնասակար են մարդու առողջության համար։ Սուպարմարկետ մտնելով՝ մենք ժամանակ ենք ծախսում ճիշտ բանջարեղեն ընտրելու համար, սակայն արդյո՞ք մենք տիրապետում ենք այդ հմտությանը։

Հատուկ մեր ընթերցողների համար BlogNews-ը պատրաստել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ առողջության համար անվնաս մրգեր ու բանջարեղեններ ընտրել։

Կարտոֆիլ





Կարտոֆիլը շատ լավ է ներծծում վնասակար նյութերը, այդ իսկ պատճառով սա գնելիս պետք է առավել զգոն լինեք։ Ընտրեք միջին չափսերի կարտոֆիլները, եթե նույնիսկ դրանց վրա սև հետքեր կան։ Իսկ այ մեծ, հարթ և արտաքնապես գեղեցիկ կարտոֆիլներն, ամենայն հավանականությամբ, լի են վնասակար նյութերով։





Լոլիկ

Լոլիկի հետ ամեն ինչ առավել հեշտ է. բնական լոլիկի կաշին բարակ է, իսկ միջուկը՝ միագույն։Իսկ եթե լոլիկը պլաստմասսայի պես պինդ է, իսկ ներսում երևում են սպիտակ բծեր, ապա այն հագեցած է նիտրատներով։

Վարունգ


Բնական շրջանից դուրս վարունգ գնելիս կարող եք վստահ լինել, որ դրանք մշակված են պարաֆինով։ Այդպիսի վարունգն առանց մանրակրկիտ մաքրելու ուտելն արգելված է։ Իսկ եթե այն կտրեք, ու ներսում սերմեր չլինեն, ապա առանց վարանելու դեն նետեք ամբողջը, քանի որ դրանում առկա է վնասակար նյութերի բարձր կենտրոնացում։

Խնձոր



Նիտրատների առավել մեծ քանակությամբ միրգը միչև օրս խնձորն է։ Ընտրեք ոչ մեծ, կանաչավուն և թերություններով խնձորները, քանի որ մեծ և անթերի խնձորը չի կարող բնական լինել։

Ելակ

Ելակը շատ մեծ պահանջարկ ունի տարվա բոլոր եղանակներին, այդ իսկ պատճառով էլ դրա վերարտադրությունն առավել շատ է ենթարկվել քիմիական ազդեցության։ Վտանգավոր գնումից խուսափելու համար հիշեք, որ բնական ելակը շատ հազվադեպ է ունենում անթերի ձև, իսկ եթե այն շատ վառ գույն ունի, ապա, ամենայն հավանականությամբ, ներկված է։ Զգուշացեք նաև սև կետերից, քանի որ դրանք առաջանում են սելիտրայի գործածությունից։ Եվ վերջապես, եթե չեք զգում ելակի բնական հոտը, ապա ոչինչ մի գնեք այդ խանութից։

Մի քանի ընդհանուր խորհուրդ

  • Բանջարեղեն և մրգեր գնեք միայն ստուգված խանութներից՝ նախապատվությունը տալով սեզոնայինին։
  • Խուսափեք չափազանց գեղեցիկ, անթերի և միմյանց նման մրգերից ու բանջարեղեններից։
  • Ձեռքով մոտավոր կշռեք երկու տեսակի ապրանքները և նախապատվությունը տվեք առավել ծանր մթերքին։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->