>

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում իր վարած Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ:




Քոչարյանի զոհերը

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:





Քանի որ բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ

ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ա. Մկրտչյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/04/1137011/

Today, on October 4, a car accident occurred in Gegharkunik region. A resident of Yerevan, 39-year-old Ashot M., ran into a 48-year-old Garnik H., a resident of Sotk village, driving a Ford Transit 91 OD 900 in the administrative area of ​​Sotk village of Vardenis-Artsakh Republic.



on. According to photojournalist Gagik Shamshyan, the driver did not flee, trying to help the runaway victim who died on the way to Vardenis hospital. The operative group of the Gegharkunik regional police department headed by the head of the department,

Colonel Aram Ghazaryan and the operative group of the Vardenis police department headed by the colonel Samvel Galstyan arrived at the scene. Officers of the 1st platoon of the 4th Officer 4th Battalion of the 2nd Battalion of the Traffic Police, headed by Officer Commander Edgar Suslian and Senior Investigator Bakur Saribekyan, also arrived. As the doctors recorded

the pedestrian’s death, the Vardenis Investigative Unit of the Gegharkunik Provincial Investigation Department of the Armenian Investigation Committee headed by Deputy Chief Arsen Mkrtchyan arrived at the scene. case. A. According to Mkrtchyan’s instruction, the car was transported to a special protected area of ​​the Vardenis Police Department.

Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. © shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->