>

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր

էջով տեղեկացրել է. «Այսօր ևս այցելեցինք դատաբժշկական հիվանդանոց։ Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին։ Մարմին չկա։ Բոլորն ապշած են»։




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ Հ. Խաչատրյանը մեկ ուրիշ գրառում է արել՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից և նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ էլ հեռախոսազրույց է ունեցել.





«Լինելով շնորհակալ հայուհու կերպար, ուզում եմ Ձեզ ասել, որ առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից։ Քիչ առաջ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ հեռախոսազրույց ունեցանք։ Նրանք, բացի նրանից, որ ամեն կերպ փորձում են բացահայտել կատարվածը, այլ նաև մտահոգ են իմ առողջությամբ։

Ալինան ինձ հաղորդեց, որ առողջապահության նախարարի միջնորդությամբ բուժզննում եմ անցնելու նշված հիվանդանոցում. օրը, ժամը արդեն պայմանավորված է։ Իսկապես, ես դրա կարիքը ունեի, բայց վախենում էի դիմել որևէ բժշկի, այսքան փորձություններ անցնելուց հետո։ Այս դեպքում համաձայնեցի, քանի որ առողջապահության նախարարության իմացությամբ և վերահսկողությամբ կլինի հետազոտություններն ու բուժումը։

Գոնե այս անգամ ինձ չեն թմրեցնի և թունավորի իրենց անգրագիտության հետևանքով։ Նաև հանդիպում կկազմակերպվի նախարարի հետ։
Մենք ուժեղ ենք միասին։
Ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ կհասնեմ ցանկալի արդյունքի»,- գրել է նա:


Haykuhi Khachatryan, who gave birth to her third child at the Republican Maternity Hospital and never saw her, announced on her Facebook page hours ago: “Today we also visited the forensic hospital. The bank showed me some organs. There is no body. Everyone is amazed. “



Earlier Khachatryan made another note, saying that the health minister was also concerned about the incident and had a phone conversation with Alina’s press secretary. “As a grateful Armenian character, I want to tell you that the Minister of Health is

also concerned about what has happened. A short while ago we had a phone conversation with Alina, a spokeswoman for the Ministry of Health. They are not only trying to find out what is happening, but they are also concerned about my health.

Alina informed me that with the mediation of the Minister of Health I was undergoing treatment at the mentioned hospital. the day, the hour is already due. I really needed it, but I was afraid to go to a doctor after so many trials. In this case,

I agreed, because with the knowledge and supervision of the Ministry of Health there will be research and treatment. At least this time they will not make me intoxicated and poisoned by their illiteracy. A meeting with the minister will also be organized.

     We are strong together.
     I believe in my soul that I will achieve the desired result, ”he wrote.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->