>

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:




Քոչարյանի զոհերը

Վրաերթի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետ Արտաշես





Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանը: Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի հետ երեխա է եղել, և այդ տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/06/1137133/

Today, on October 6, a car accident occurred in Yerevan. At 20:10, the driver of a BMW 365 06 NM car crashed into a pedestrian at the intersection of Sebastia-Kurghinyan Streets. According to photojournalist Gagik Shamshyan, the victim of the accident died on the spot. An ambulance was dispatched to the ambulance team of the Yerevan ambulance 1-03, who registered the pedestrian’s death.



Officers of the 4th platoon of the 1st traffic police officer arrived at the scene. An operative group of the Malatia Police Department has also arrived promptly. Armen Harutyunyan, the officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, informed the Investigation Committee of Yerevan Investigation Department of Traffic Crimes Investigation

Department where Artashes Vanyan, Deputy Chief of the Department Samvel Samvelyan and Senior Investigator Artur Adamyan arrived. On the fact According to Adamyan’s decision, a criminal case was initiated under Article 242, Part 2 of the RA Criminal Code. Police and the investigating unit are investigating the identity of the deceased and the driver.

Those at the scene said there was a child with the deceased, and police and investigators are currently investigating the incident. Photos by Gagik Shamshyan The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in

accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->