>

Forrights.am-ին մանրամասներ հայտնի դարձան Վանաձորում, Միչուրինի 20 հասցեում հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղի ունեցած արյուալի դեպքերի մասին: Այդ տանը այսօր առավոտյան

հայտնաբերվել են 2 երիտասարդ տղաների դիակներ հգրազենային վիրավորումով՝ եղբայրներ 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և 25-ամյա Դավիթ Օհանյանի:

Երկուսն էլ Վանաձորի բնակիչներ են: Անդրանիկ Օհանյանը՝ Անդրուշիկ անունով, նախկինում կրկնակի դատապարտված։

Վեց քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ենթադրաբար, կտրող-ծակող գործիքի հետքերով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը՝ 30-ամյա Գոռ Գրիգորյանը, հիվանդանոցում մահացել է:




Քոչարյանի զոհերը


Այսօր հիվանդանոցում մահացել են հրազենային վիրավորում ստացած երիտասարդներից ևս մեկը: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Այսպիսով, զինված ռազբորկայի արդյունքում արդեն ոչ թե երեք, այլ 4 դի կա:





Հիշեցնենք՝ այսօր քննչական կոմիտեն հաղորդեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելը:

Դեպքի վայրից հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ, դանակներ, կանեփի նման զանգված: «Ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք», — ասվում է հաղորդման մեջ:

Քննությանը մոտ աղբյուրից մեզ հաջողվեց պարզել, որ կրակոցների դրդապատճառը վրեժն է եղել: Կրակողը հաշվեհարդար է տեսել իր քրոջ և մոր համար: Մեր տեղեկություններով, տուժողները

վիրավորել են և ձեռք են առել և նվաստացրել են նրա հարազատներին: Տեսնելով վերջիններիս վատ, հոգեբանորեն ծանր վիճակում, երիտասարդը որոշել է դիմել ինքնադատասնանի:

«Իմացել է, որ քրոջը նեղացրել են, զենքը վերցրել է ու գնացել է այնտեղ: Նա, երևում է, դիպուկ կրակող էր», — ասում է Վանաձորի մեր աղբյուրը:


Վրիժառուի ինքնադատաստանից տուժած երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենևին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով: Մինչև կանանց վիրավորելը, նրանք նաև ծեծի են ենթարկել մի երիտասարդի, խլելով նրա ավտոմեքենան: Վերջինս ևս ներգրավված է այս խառը պատմության մեջ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am has learned more about the events of October 4 in Vanadzor, Michurin 20. The bodies of two young men were found dead in the house this morning with gunshot wounds – brothers Andranik Ohanyan, 30, and David Ohanyan, 25.



Both are residents of Vanadzor. Andranik Ohanyan, by the name of Andrushik, was previously convicted twice.

Six citizens were hospitalized with bodily injuries of varying degrees, presumably with a cut-and-thrust tool, one of which, 30-year-old Gor Grigoryan, died in hospital.

Another teenager died of gunshot wound at hospital today. Doctors assessed his condition as extremely grave. Thus, as a result of the armed conflict there are no more than three, but four bodies.

Let us remind that today the Investigative Committee reported that a criminal case was opened under Article 104 (2) (1) of the RA Criminal Code – killing two or more persons and unlawfully carrying a firearm under Article 235 (1).

The Makarov pistol, 5.45mm 6 capsules, 2 bullets /, 9mm 4 capsules and 2 bullets, 9mm gas bullets and 2 similar bullets in the guard, knives, hemp-like mass were found at the scene. “A resident of Vanadzor, born in 1979, who confessed to his confession, was arrested,” the report said.

A source close to the investigation found that the motive for the shooting was revenge. The shooter saw revenge for his sister and mother. According to our information, the victims have been offended and taken and humiliated by their relatives. Seeing the latter in a bad, psychologically difficult situation, the young man decided to apply to the court.

“He learned that his sister had been assaulted, took the gun and went there. He was apparently a precision shooter, ”says our source in Vanadzor.

The youths affected by the revenge lawsuit, according to reports in Vanadzor, have not been identified with lawful behavior at all. Before insulting the women, they also beat a young man, seizing his car. The latter is also involved in this mixed story.

Susan Simonyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->