>

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում իր բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշեց.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Երեւանում համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով: Մեզ համար մեծ պատիվ է եւ հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիանական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին:




Քոչարյանի զոհերը

Ես հույս ունեմ, որ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկրին համակել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:


Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, որի արդյունքում ՀՀ-ն համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն: Մենք հիմա գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է





ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետեւ մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, որ նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով ու հավակնություններով:

Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում: Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է արձանագրում, ունենք տուրիզմի 13 տոկոս աճ: Տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեեխնոլոգիական ապրանքների արտահանումը: Առաջին 7 ամսվա տվյալներով, միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը աճել է 40,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 34,4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական,

նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն: Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են:


1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանը ստեղծեց կերոսինային լամպը: 1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սեորբյանը ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն: 1911 թվականին Գաբրիել Կազանչյանը ստեղծեց մազեր

չորացնող սարքավորումը՝ ֆենը: 1916 թվականին Ստեփան Ստեփանյանը ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը: 1930-ականների Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը:

1931 թվականին Ասատուր Սաֆարյանը ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը: 1939 թվականին Լյութեր Գեւորգ Սիմիջյանը ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է, որքան դոլարը, ֆենը, բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը եւ ավտոմատ փոխանցումով ավտոմեքենան: Սա դեռ վերջ չէ, իզուր եք շտապում:

We believe that we can make Armenia a paradise for talented people. This is what Prime Minister of Armenia Nikol Pashinyan said in his opening speech at the WCIT 2019 IT World Forum on Wednesday.

In particular, he noted in his speech:



Distinguished participants, guests of the 23rd World Congress of Information Technologies,

I welcome you to the opening of this gathering of world importance in Yerevan. It is a great honor and pleasure to host such a conference, because it is a good opportunity to talk to you and the international community through you and to make Armenia a high-tech industrial country.

I hope that in the few days spent in our country you will feel the new energy and atmosphere that our country has experienced since the non-violent, velvet, popular revolution that took place in Armenia last year.

I would like to emphasize that this revolution took place through decentralization, as a result of which Armenia became the center of democracy on the world map. We are now in the phase of economic revolution, which is also happening thanks to decentralization, because we consider every citizen’s personal effort as the main means of economic revolution, which he does not by government order but by his own decisions and ambitions.

The economy of our country is experiencing impressive growth. At the moment we have 7% economic growth. In our country tourism is showing impressive growth, we have 13% growth in tourism. The export of technology products is also growing dramatically. Exports of high-tech goods rose 40.9 percent in the first seven months, while exports of high-tech goods rose 34.4 percent.

All this gives us confidence that the economic revolution in Armenia will lead to a technological revolution and we will be able to make Armenia one of the leading technological, innovative countries in the world, a true technological center. This goal seems to us to be attainable and realistic also because many children of the Armenian people are the creators of well-known technological innovations.

In 1853 our compatriot Hovhannes Ghukasyan created the kerosene lamp. In 1854 our compatriot Christopher Ter-Seorbian created the green color of the US dollar and that green is still considered the exclusive color of the dollar. In 1911

Gabriel Kazanchyan created a hair dryer, a hair dryer. In 1916 Stepan Stepanyan created a mechanical concrete mixer that is as common in the modern world as a dryer. In the 1930s, Hovhannes Adamyan formulated and created the algorithm that enabled the creation of color television sets.

In 1931 Asatur Safaryan created the automatic transmission. In 1939, Luther Gevorg Simijyan created the well-known ATM that is as popular as the dollar, hair dryer, mechanical concrete mixer, as well as a color TV and automatic transmission. This is not the end yet, you are in no hurry.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->