>

«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:

«Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Նույն օրենքով Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը ևս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր:




Քոչարյանի զոհերը

Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:





7STOPPED
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել և չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։

Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց:

Հիմա պատկերն այլ է, և կարծես իշխանությունները հետևողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռևս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»,-գրում է թերթը:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ccording to the “Fact” newspaper, the government is discussing a plan to reduce the New Year holidays, which will set a working day of January 3-5.

“Recall that currently in force by law are considered non-working from December 31 to January 2 inclusive (New Year), January 3 to 5 (prenatal holidays) and January 6 (Christmas and Revelation). By the same law, the day after Christmas and Revelation, January 7 is also non-working day, as Memorial Day.



By the way, this is the only one of the five pavilion holidays, the next day of which is defined by the law as Memorial Day.

7STOPPED:
As it is known, Karen Karapetyan’s government proposed a similar project, which, however, received a negative conclusion in the State Legal Committee and did not enter the agenda of plenary sessions.

After the change of power, this topic was re-activated, but the project was not followed up.

The picture is different now, and it seems that the authorities are consistently seeking to promote this idea, which was once widely criticized by the public.

So it is not excluded that we only spend 4 days resting on the coming New Year and Christmas. It is still unclear whether January 7 will make it work, as in the case of other booths on Mondays or not, ”the newspaper writes.

Learn more in today’s issue of the newspaper

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->