>

Դպրոցական կռիվներ, «անհոգ» հոգսեր, անձնական դրամաներ, հետո՝ ուսանողական կյանք, սեր, հիասթափություն և ճանապարհ դեպի հասուն կյանք․ երկու տարի հեռուստադիտողները հետևեցին «Էլենի օրագրի» հերոսների երբեմն մանկական, երբեմն հասուն խնդիրների զարգացումներին, իսկ այս օրերին տրամադրվում են պատմության հանգուցալուծմանը և «հեփի էնդ»-ին:

«Էլենի օրագրի» սիրված հերոսներն օրեր անց հրաժեշտ կտան երկրպագուներին․ օգոստոսի 1-ին եթերում կլինի նախագծի վերջին սերիան: Դե ինչ, Մաքսն ու Էլենը, վերջապես, ամուսնացան, հարսանեկան ֆոտոշարքն էլ իրականացրեց Tert.am Life-ը:)

Ամառվա տապին բացօթյա նկարահանումներից փոքր-ինչ հոգնած դերասաններն ուզում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները, բայց և հասկանում էին, որ պետք է վայելել վերջին օրերը «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում․ շուտով յուրաքանչյուրն իր գործին է անցնելու և, գուցե, աշխատի բոլորովին նոր թիմում:




Քոչարյանի զոհերը

Այս անգամ ստեղծագործական թիմը նախապես հայտարարում է՝ «Էլենի օրագիրը 3» չի լինելու: «Իհարկե, միշտ կարելի է գտնել կոնֆլիկտ և պատմություն, անգամ, երկու տարի եթերում լինելուց հետո, բայց, երբեմն, պատմությունն ինքն է թելադրում ավարտի ժամանակը:


Սա այդ դեպքերից էր։ Թեև երրորդ եթերաշրջանի պահանջարկը շատ մեծ է, մենք նախընտրեցինք երկրպագուների սերը մանիպուլյացիայի առարկա չդարձնել։ Իհարկե, հաճելի է այդքան նամակներ ու արձագանքեր կարդալ, բայց ավելի հաճելի է գիտակցել, որ նրանց չենք հիասթափեցնի հետագայում»,- ասաց նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը՝ անդրադառնալով երրորդ եթերաշրջան չանելու որոշմանը:





«Էլենի օրագրի» ստեղծագործական թիմն արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: «Մեր թիմով կներկայանանք նոր աշխատանքով, որը թեմատիկ առումով կտարբերվի մեր նախորդ գործերից։ Կլինի հուզիչ և հետաքրքիր,- ասաց Անին, իսկ հարցին՝ սիրված հերոսների հետ նոր համագործակցություն սպասվո՞ւմ է, պատասխանեց,

– Որոշ դերասանների հետ կշարունակենք աշխատել: Նրանցից շատերի հետ ինքս երեք-չորս տարվա համագործակցության պատմություն ունեմ։ «Էլենի օրագրի» կազմը շատ հաջողված է, հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի տարբեր նախագծերում նորից աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ»։

Կան սյուժետային գծեր, որոնք Անին զարգացրել է ֆիլմում՝ հաշվի առնելով դերասանների խաղն ու լսարանի արձագանքը: Նրանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ո՞ր զույգին էր ամենից շատ համակրում՝ որպես սցենարիստ:


«Երկու կերպարի սյուժետային գծերը զարգացման երկու հավանական տարբերակ ունեին․ մի դեպքում արագ պետք է ավարտին հասցնեի նրանց պատմությունը, մյուս դեպքում՝ զարգացում տայի և հասցնեի մինչև ֆինալ։ Խոսքս Անուշիկի և Գրիգի կերպարների մասին է։ Իրինա Այվազյանը, հետագայում նաև

Տիգրան Ալթունյանը, արդարացրեցին բոլոր սպասելիքները, սիրվեցին հեռուստադիտողի կողմից, և նրանց պատմությունը շարունակվեց։ Հետագայում Անուշիկ և Միկա զույգը դարձավ երկրորդ եթերաշրջանի ֆավորիտը։ Անձամբ ինձ համար հետաքրքիր էր հետևել Արսենի և Ինեսայի հարաբերությունների զարգացմանը։

Ինչ վերաբերվում է ամենատպավորիչ զույգին, որևէ մեկին չեմ կարող առանձնացնել, նրանցից յուրաքանչյուրն առանձին պատմություն էր, որը սերիալից դուրս էլ կարող էր գոյություն ունենալ՝ որպես ինքնուրույն ֆիլմ»,- եզրափակեց սցենարիստը:

School fights, “careless” worries, personal dramas, then student life, love, frustration, and a way to mature life; For two years, viewers have watched the sometimes infantile, sometimes mature issues of the characters of the “Ellen Diary”, and these days are devoted to the solution of history and the “hop end”.

Favorite Helen Diary Heroes to Say Goodbye to Fans in Days: The final episode of the project will be broadcast on August 1. Well, Max and Ellen finally got married, and the wedding photo shoot was done by Tert.am Life 🙂



Tired of the outdoor shooting on a hot summer day, the actors wanted to finish filming as soon as possible, but also realized that the last days at the Ellen’s Diary were to be enjoyed; Soon everyone will be on their own and maybe working on a whole new team.

This time the creative team announces in advance that there will be no Ellen Diary 3. “Of course, one can always find conflict and history, even after being on the air for two years, but sometimes history dictates the end time itself. This was one of those cases.

Although the demand for the third season is high, we chose not to manipulate the fans’ love. Of course, it is a pleasure to read so many letters and e-mails, but it is a pleasure to realize that we will not be disappointed in them in the future, ”said project scriptwriter Ani Maghakyan, referring to the decision not to do a third season.

The Eleni Diary creative team is already working on a new project. “Our team will be presented with a new work that will differ from our previous ones in terms of themes. It will be exciting and exciting, ”said Ani, and when asked if new collaborations are expected with her favorite characters, she replied,“ We ​​will continue to work with some actors. I have a history of

working with many of them for three or four years. The composition of the “Ellen’s Diary” is very successful, and I hope that in the future there will be an opportunity to work with each of them on different projects again. “

There are plot lines that Ani developed in the film, given the actors’ play and the audience’s reaction. We wondered, however, which couple liked it most as a screenwriter.

“The plot lines of the two characters had two possible versions of development; in one case I had to finish their story quickly, in another I had to make it to the final. I’m talking about the characters of Anushik and Grig. Irina Ayvazyan, later Tigran Altunyan, justified all expectations, fell in love with the viewer, and their story continued. Anushik and Mika later

became the favorite of the second season. Personally, it was interesting for me to follow the development of Arsenal and Inessa. As for the most spectacular couple, I can’t tell anyone, each one was a separate story that could have existed as a stand-alone film as a stand-alone film, ”the screenwriter concluded.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->