>

Մեղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմեղի բնակարանը։ Չխոստովանված մեղքերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9)
Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մեղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մեղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մեղքերի բեռը մի կողմ թողնելն է։
Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է. «Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մեղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։


Բարսեղը ուզում է ասել, որ քրիստոնյա մարդը խոստովանության պահին ինքնամեղադրության եւ ինքնահանդիմանանքի ճամփան պետք է ընտրի, որպեսզի կարողանա մեղքի ժանգը մաքրել իր հոգուց։ Ինչպես, երբ ծառի ճյուղերը էտվում են, ծառը իր զորությունը վերագտնում է, այնպես էլ, երբ քրիստոնյա մարդը խոստովանում է իր մեղքերը՝ Սուրբ Հաղորդության միջոցով իր զորությունն ու հոգեւոր պայծառությունն է վերագտնում:








Քոչարյանի զոհերը

Սուրբ Հաղորդությունը դեղ է մեր հոգու եւ մարմնի համար։ Այս դեղը մեզ օգտակար կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ խոստավանենք մեր մեղքերը։ Ինչպես, եթե հիվանդ մարդը չխոստովանի եւ չհրապարակի իր հիվանդությունը՝ դեղ չի ստանա եւ չի դարմանվի, այնպես էլ նա, ով Սուրբ Հաղորդությանը մոտենում է առանց խոստովանելու իր մեղքերը՝ թողություն եւ հոգու խաղաղություն չի գտնում։
Սիրելի՛ հավատացյալ, թույլ չտանք, որ Սատանան կամ մեր նման մարդիկ ամաչեցնեն մեզ եւ հեռու պահեն խոստովանությունից։ 13-րդ դարի հեղինակ Հովհաննես Երզնկացին ասում է. «Քահանայի ներկայությամբ ձեր ունեցած փոքր վախով ու ամոթով կփրկվեք այն մեծ ամոթից, որ տիեզերական ահեղ հրապարակին վրա տեղի պիտի ունենա… երբ մարդկանց բոլոր ծածուկ գործերը պիտի հայտնվեն։ Այդ վախը եւ ամոթը շատ ավելի սաստիկ է, երբ երկինքն ու երկիրը ի մի պիտի գան, եւ ոչ ոք չպիտի կարողանա ծածկել իր մեղքերը, այլ պիտի հանդիմանվի, ամաչի ու դողա մեծ հրապարակում։ Ամոթից հետո գեհենի հրին եւ հավիտենական տանջանքին պիտի մատնվի Սատանայի հետ, ուր աչքերը պիտի լան, եւ ատամները՝ կրճտան»։


Mit dem Geständnis der Sünden müssen wir unser Herz darauf vorbereiten, der Wohnort der Unschuldigen zu werden. Bekannte Sünden verbieten Christus, in unsere Seele einzudringen. „Wenn wir unsere Sünden bekennen, können Sie sicher sein, dass der gerechte Gott uns unsere Sünden vergeben und uns von all unseren Missetaten reinigen wird.“ (1. Johannes 1: 9.)
Wir sind sehr erbärmlich, wenn wir weiterhin die Last unserer Sünden auf unseren Schultern tragen, wenn wir die Möglichkeit haben, Vergebung durch Beichte zu erhalten. Gestehen heißt, die Last der Sünde abzulegen.
Über das Geständnis sagt Barsegh Mashkevetsi: „So wie der Kupferhersteller, indem er das rostige Gefäß aus dem Koran entfernt, durch die Hammerschläge strahlt, wirfst du deine rostige Seele in den Koran des Geständnisses und lässt ihn dann sinken der Hammer von oben, das heißt die Anklage und die vorwurfsvollen Worte, damit deine Seele wiederhergestellt werden kann. “Barsegh möchte sagen, dass ein Christ zum Zeitpunkt des Bekenntnisses den Weg der Selbstverurteilung und Selbstverleugnung wählen muss, um dies zu erreichen in der Lage zu sein, den Rost der Sünde von seiner Seele zu reinigen. So wie die Zweige des Baumes beschnitten werden, gewinnt der Baum seine Kraft zurück, so wie ein Christ seine Sünden bekennt, indem er seine Kraft und geistige Ausstrahlung durch die Heilige Kommunion wiedererlangt.



Das Abendmahl ist eine Medizin für unsere Seele und unseren Körper. Diese Droge nützt uns nur, wenn wir unsere Sünden bekennen. So wie ein Kranker seine Krankheit nicht gesteht und nicht öffentlich macht, wird er nicht geheilt, und wer sich dem Abendmahl nähert, ohne seine Sünden zu bekennen, wird keine Vergebung und keinen Seelenfrieden finden.
Geliebter Gläubiger, wir werden nicht zulassen, dass sich Satan oder Menschen wie wir für uns selbst schämen und sich von der Beichte fernhalten. Der Autor des 13. Jahrhunderts, Hovhannes Yerznkatsi, sagt: „Mit der geringen Angst und Schande vor der Gegenwart des Priesters werden Sie vor der großen Schande gerettet, die auf dem schrecklichen Platz des Weltraums stattfinden wird… wenn alle geheimen Werke der Menschen es tun offenbart werden. Diese Angst und Schande ist viel schlimmer, wenn Himmel und Erde zusammenkommen und niemand seine Sünden verbergen kann, sondern auf dem großen Platz getadelt, beschämt und zittert wird. Nach Scham, Höllenfeuer und ewiger Qual wird Satan gegeben, wo seine Augen gewaschen und seine Zähne zusammengebissen werden. “

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->