>

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի կամրջի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Թադևոսյանն ու ավագ քննիչ Մանասերյանը։


Ոստիկաններն ու քննիչները կամրջի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 64-ամյա Սլավիկ Մ-ի դին։ Տեղում դատաբժիկը, զննելով, հայտնեց, որ արտաքիյն զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




Քոչարյանի զոհերը

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբեիել են նաև Lada մակնիշի 36 MR 301





համարանիշի ավտոմեքենա և կա վարկած, որ նշված ավտոմեքենան պատկանում է մահացածին, ով, հավանաբար, մեքենան կայանել է և իջել՝ մաքուր օդ շնչելու, և հանկարծամահ է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/07/1137230/


Today, October 7, a tragic incident occurred in Ararat region. Around 15:30 a call was received by the Ararat Regional Police Department that a man was found near the bridge on Shahumyan village on Yerevan-Yeraskh highway. According to photojournalist Gagik Shamshyan, the head of Ararat Police Department Arthur Zakaryan, Artashat Police Chief

Ruben Nersisyan and Deputy Chief of Ararat Investigation Department of the Armenian Investigation Committee Tadevosyan and senior investigator Manaseryan arrived at the scene. Police and investigators found the body of 64-year-old Slavik M. near the bridge.



The forensic examiner on the spot stated that no traces of violence were found on the body by external examination. According to the investigator’s decision, a forensic examination was ordered. Materials are being prepared at the Investigation Department.

The photojournalist reports that while the coroner was examining the body, police and investigators also found a Lada 36 MR 301 car in the area and there is a speculation that the car belonged to a deceased,

who may have parked and gone down. , and he died suddenly. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the

procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->