>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 2-ից մեր եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որը հիմնված է իրական պատմությունների վրա, և որի հերոսների կերպարներն իրական նախատիպեր ունեն: Նրանցից մեկի՝ համակարգիչ նկարած տղայի մասին է մեր այս տեսանյութը։

Ինչպես դասավորվեց նրա ապագան կինոյում և իրական կյանքում: Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան: Արդյո՞ք նա կարողացավ հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարությունները, որ ամեն պահի ստիպում էին պայքարել, և տղայական սկզբունքների ու ապագայի մասին երազանքների միջև ընտրել գուցե ազնիվ, բայց ոչ ամենաճիշտ ճանապարհը: Հովիկն արդեն հասուն տղա է, 19 տարեկան:

Բայց այսօրվա Հովիկի մասին մի փոքր ավելի ուշ… Մենք ծանոթացել էինք Հովիկի և տիկին Անահիտի հետ 5 տարի առաջ, երբ «Շանթն» իր հերթական բարեգործական նախաձեռնության շրջանակներում խելացի, ընդունակ բայց խիստ կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաներ էր փնտրում: Շատ հաճախ կարիքն ու ընտանեկան ծանր վիճակը խոչընդոտ են դառնում նման երեխաների հետագա առաջխաղացման համար:

Այդպիսի երեխաներ հասկանալի պատճառներով դեռ շատ կան Գյումրիում: «Շանթի» նախաձեռնության նպատակը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն էր, որը նման երեխաների համար սոցիալական դժվարությունները հաղթահարելու մի հարթակ կլիներ: Հովիկն այդ երեխաներից մեկն էր:

Տարիներ անց, երբ արդեն կար և՛ «Թումոն», և՛ «Շանթի» բնակարանային ծրագրով բազմաթիվ այդպիսի երեխաների նաև օթևանության ու կենցաղային խնդիրներ էին լուծվել, մի նոր նախաձեռնություն ծնվեց՝ այս իրական պատմությունների մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը: Եվս մեկ տարի անց գաղափարն իրականություն դարձավ՝ «Թղթե երազանք» վերնագրով, որի գլխավոր հերոսի կերպարում, Հովիկն իր մանկությունից շատ դրվագներ կգտնի:




Քոչարյանի զոհերը

Հովիկն այն ժամանակ 14 տարեկան էր, սովորում էր 9-րդ դասարանում: Եկել էր ընտրության պահը: Կամ ընդունվել ավագ դպրոց ու շարունակել ուսումը ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով բաժնում, կամ դուրս գալ


դպրոցից ու արհեստ սովորել, զուգահեռ աշխատել ինչ-որ տեղ, ցանկացած մի տեղ, որտեղ օրվա հացը կարելի էր վաստակել: Ուսումը շարունակելու հեռանկարը, իհարկե, շատ ավելի գրավիչ էր, լուսավոր, բայց ծանր իրականությունը Հովիկին բնազդաբար դեպի մյուս ճանապարհն էր տանում՝ պետք էր մայրիկին օգնել, պետք էր տունը պահել:





Հովիկի նպատակները գուցե փոխվեին, եթե մեր առաջին նկարահանումից ընդամենը օրեր անց բարի մարդիկ Հովիկին չնվիրեին այդքան երազած համակարգիչը, եթե «Շանթի» նախաձեռնությունը չլիներ ու Գյումրիում «Թումո» չկառուցվեր, եթե Հովիկը չդառնար «Թումոյի» առաջին ու լավագույն սաներից մեկը, եթե

Հովիկը չշարունակեր ուսումը Գյումրիի ամենահեղինակավոր վարժարաններից մեկում, իր նախընտրած ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ, եթե «Շանթն» ու Հայաստան համահայկական հիմնադրամի բարերարներն ամեն ինչով կահավորված բնակարան չնվիրեին Հովիկին ու տիկին Անահիտին:

Հովիկն արդեն ճիշտ ճանապարհին էր, և պատմությունը կարելի էր այսքանով ավարտել, եթե չլիներ «Թղթե երազանք» ֆիլմի նախաձեռնությունը: Նորից սկսեցինք Հովիկին փնտրել. պարզվեց՝ զինվոր է, արդեն 8 ամսվա զինվոր ու ծառայում է Հայաստանի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարության հատուկ թույլտվությամբ մեկնեցինք զորամաս, հասանք այն ժամանակ, երբ շարային պարապմունքներ էին ընթանում: Ստորաբաժանումներից մեկի հրամանատարն ասաց՝ Հովիկը շարքերում է:

Մի փոքր հեռվից դժվար էր միանգամից նրան ճանաչել: Հայացքս վերջին շարքերում էր փնտրում, կարճահասակ զինվորների մեջ: Հետո, երբ շարային քայլով դասակներն անցան, տեսա, որ Հովիկն առաջին շարքում է: Գնացինք ֆիզպատրաստության հրապարակ, Հովիկի ձգումներն էինք հաշվում, հետո զուգահեռափայտերին անցավ: «Է՞լ ինչ անեմ»,- ժպիտով հարցրեց Հովիկը: Մի քիչ էլ զինվորականի մասնագիտությանդ մասին պատմիր, – պատասխանեցի Հովիկին: Քիչ հետո արդեն իր ռազմական գործիքի մոտ էր:

«Արծիվ 1՝ Արծիվ 2-ին: Կապի ստուգում…. Սիկ ռադիոկայան է, որով մենք կրնանք կապ հաստատենք վերադաս շտաբի հետ: Այսքանը, ավելին ասել քաղաքացիական անձանց չի թույլատրվում», – Հովիկը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ մասնագիտությունը միայն կապավորը չէ: Հրետանային զորամասում յուրաքանչյուրը նաև հրետանավոր է: Հովիկն էլ իր երկրորդ զինվորական մասնագիտությամբ նշանառու-հրետանավոր է: Հարցնում եմ, թե ի՞նչ է պետք լավ նշանառու լինելու համար: Պատասխանեց, որ հաշվարկներից պտի լավ էղնիս, մեկ էլ ուշադիր էղնիս, որ երբ թվեր կուտան ճիշտ լսես..․։


Թվերը Հովիկի մոտ արդեն հեշտ են ճշգրիտ կոորդինատների վերածվում: Իրական թիրախ չի խոցել, թեև վստահ է, որ հաստատ չի սխալվի, եթե իրական պատերազմական վիճակ ստեղծվի: Զրույցը զորանոցում ենք շարունակում: Հովիկի կրծքին երկու նշան եմ նկատում, մեկը պահապան խաչն է` բոլոր զինվորիներին են տալիս, մյուսը ուսումնական զորամասի ավարտական նշանը, որը ինձ սկզբում մեդալ թվաց: Ասում է, թե զինվորների համար երեք մեդալ կա՝ Հայոց բանակի գերազանցիկ, Քաջարի զինվոր և Լավագույն զինվոր-մարզիկ:

Առաջարկում եմ ավելի լրջացնենք մեր զրույցը: Հարցնում եմ Հովիկին, թե ի՞նչ է մտածում իր անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների մասին ու թե ինչի է հասել հիմա․

«Հասա ընուր, որ սորվածս իզուր չգնաց կորավ… հնարավորություն ունեցա սորվելու իմ ուզածս տեղը՝ ակադեմիական վարժարան ու հետո կշարունակեմ իմ ուզած մասնագիտությամբ. ծրագրավորող կդառնամ, ես իմ ուզածիս վստահ եմ, որ կհասնիմ»:

Հովիկը ծրագրավորման 4 լեզուների է տիրապետում: Երկուսը դեռ Գյումրիի «Թումոյում» էր

As we have already informed, from September 2 we will be airing a multi-series “Paper Dream” film based on real stories and characters of which have real prototypes. One of them is about a guy drawing a computer in our video.

How did his future in cinema and real life unfold? Where is the boy drawing his dream now on paper? Was she able to overcome the many difficulties of life that made her struggle at every moment, and to choose between the principles of boyhood and dreams about the noble but perhaps not the right way? Hovik is already a mature boy, 19 years old. But about today’s Hovik a little later … We met with Hovik and Mrs. Anahit 5 years ago when Shant was looking

for children in smart, capable, but desperately needed families as part of his next charity initiative. Very often the need and the difficult family situation impede the further development of such children. There are still such children in Gyumri for obvious reasons. The goal of the Shant initiative was to create a Tumo Center for Creative Technologies in Gyumri, which would be a platform for overcoming social difficulties for such children. Hovik was one of those children. Y



ears later, when both Tumo and Shanth’s housing program had already tackled many of these children’s housing and living problems, a new initiative was launched to make a film about these real stories. Another year later, the idea came true with the title of “Paper Dream”, in which the main character, Hovik, will find many episodes from his childhood.

Hovik was 14 at the time, studying in the 9th grade. The time has come to choose. Either get into high school and go on to study physics and mathematics, or get out of school and learn a trade, work in parallel, anywhere where the bread of the day could be earned. The prospect of continuing her education was, of course, much more attractive, bright, but the harsh reality instinctively led Hovik to the other path: she needed to help her mom, she needed to keep her home.

Hovik’s goals might have changed if only a few days after our first shooting, good people hadn’t dedicated the computer to the dream they had dreamed of, had Shant not been initiated and built Tumo in Gyumri had Hovik not become one of Tumo’s first and best students, if not Tumo In one of the most prestigious colleges in the physics and mathematics of his choice, if the benefactors of the Shant and the Hayastan All-Armenian Fund did not furnish Hovik and Mrs. Anahit with everything furnished.

Hovik was already on the right track, and the story could have ended this way if it weren’t for the Paper Dream initiative. We started looking for Hovik again. It turned out he was a soldier, a soldier for 8 months and serving in one of the military units of Armenia. With the special permission of the Ministry of Defense, we left for the military unit, arriving at a time when ranks were being held. The commander of one of the units said that Hovik was in the ranks.

From a short distance it was difficult to recognize him at once. I was looking in the last rows, among the short soldiers. Then, as the plates passed in a row, I saw that Hovik was in the front row. We went to the fitness center, counted on Hovik’s stretches, and then went to the sidelines. “What else can I do,” asked Hovik with a smile. Tell me a bit about your military profession, ”I replied to Hovik. Shortly thereafter he was already at his military instrument.

“Eagle 1 – Eagle 2. Contact check…. Sik is a radio station where we can get in touch with the headquarters. To say the least, civilians are not allowed, ”Hovik apologized, but said the profession was not just for the profession. Each artillery unit is also artillery. Hovik is a sophomore in his second military career. I ask what it takes to be a good targeter. He replied that you should be good at calculations, and careful at one time, that when the numbers are right you will hear.

Numbers at Hovik’s are easily transformed into precise coordinates. He has not hit a real target, though he is sure he will not be mistaken if a real war situation arises. The conversation continues in the barracks. I see two marks on Hovik’s chest, one is the guard’s cross, all soldiers are given, the other is the graduation mark of a training unit, which at first seemed to me a medal. He says that there are three medals for soldiers – a brilliant soldier of the Armenian army, a brave soldier and a best soldier-athlete.

I suggest we make our conversation more serious. I ask Hovik what he thinks of his journey, the difficulties he has overcome, and what he has achieved now;

“I came to the point that what I learned didn’t go in vain… I had the opportunity to learn what I wanted in an academic college and then go on to the profession I wanted. I’m going to become a programmer, I’m sure I’ll get it. “

Hovik is fluent in four programming languages. The two were still in Gyumri’s Tumo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->