>

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել.

«Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում երեկ հրապարակված հայտարարության նախաձեռնման համար։ Ոգևորիչ է, երբ Հայաստանի և Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով




Քոչարյանի զոհերը

իրենց բողոքի միասնական ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հարյուրավոր մարդկանց, մեր քաղաքացիներին ու սփյուռքահայերին, ովքեր միացել են հայտարարությանն ու ողջունել այն սոցիալական ցանցերի և այլ հարթակներում։
     Շնորհակալ եմ։






Հարկ եմ համարում ընդգծել՝ ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլևս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության,

հանուն ազգային արժանապատվության և ընդդեմ կամայականությունների։ Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետևած արձագանքը դրա լավագույն ապացույցն են։

     Ուզում եմ իմանաք՝ ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից,

իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից։ Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարևոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ, և


դա չի կարող կոտրել իմ կամքը։
     Վստահ եմ՝ արդարությունը հաղթանակելու, է և մենք միասնաբար լծվելու ենք մեր երկու պետությունների անվտանգության ամրապնդման ու կառուցման գործին»։

Ռոբերտ Քոչարյան
     08 հոկտեմբերի 2019թ․

RA second president Robert Kocharyan sent a message:

“Dear colleagues and friends,



I thank you for initiating the announcement yesterday. It is heartening when various people of prestige in the Armenian and Artsakh communities are united in their pursuit of political persecution, raising their united voice of protest. I also thank the hundreds of people, our citizens and Diaspora Armenians who joined the announcement and welcomed it on social media and other platforms.

     Thank you.

I need to emphasize that your voice is coming to prove the irrefutable fact that what has happened has ceased to be a struggle for one person’s freedom, one’s political persecution. This is no longer a struggle for the rule of law and democracy, for national dignity and

against arbitrariness. The bespread legal policy pursued by the current Prime Minister has flooded the public’s minds, and the response to the announcement initiated and published is the best proof of it.
     I want you to know that I am determined to continue the fight, even from the prison cell. I am just

amazed at the hopes of those who think that imprisonment can make me abandon my principles, my political goals that I have pursued since the early days of the Karabakh movement in 1988. It is not the first time in my life that I have to suffer deprivation

for an important purpose, and it cannot break my will.
     I am convinced that justice will prevail, and we will work together to strengthen and build the security of our two states. “

Robert Kocharyan
     October 08, 2019

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->