>

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է եւ քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջին հայտարարությանը։

«Դավիթ Տոնոյանը շատ լավ է ճանաչում Մանվել Գրիգորյանին, գիտի իր արժանիքները, դրա համար էլ այսօր նորմալ մարդը չի կարող չանհանգստանալ։ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է եւ քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին»,–ասաց Ամիրյանը։




Քոչարյանի զոհերը

Հարցին, թե այս ընթացքում Տոնոյանը երբեւէ տեսակցե՞լ է Գրիգորյանին, Ամիրյանը բացասական պատասխան տվեց։


Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն մտահոգում է գեներալ Մանվել Գրիգորյանի կարգավիճակը։





«Իմ զինակցի կարգավիճակի հետ կապված եմ մտահոգ։ Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է ոչ միայն ինձ, այլեւ բոլոր երկրապահների համար»,–ասել էր նախարարը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։ Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա վիճակը գնալով վատթարանում է։

Գեներալի եւ նրա կնոջ վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։


Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Davit Tonoyan is the Minister of Defense and realizes that people like Manvel Grigoryan need our border today. Talking to Armenian News-NEWS.am, Nazik Amiryan, the wife of former Manvel Grigoryan, former Chairman of the Yerkrapah Volunteers’ Union, told Armenian News-NEWS.am about David Tonoyan’s recent statement on Grigoryan’s health.

“David Tonoyan knows Manvel Grigoryan very well, he knows his merits, that’s why a normal person can not worry today. Davit Tonoyan is the Minister of Defense and he realizes that people like Manvel Grigoryan need our border today, ”Amiryan said.



Asked if Tonoyan had ever met Grigoryan during this time, Amiryan gave a negative answer.

To remind, recently Armenian Defense Minister David Tonoyan told reporters that he was concerned about General Manvel Grigoryan’s status.

“I am concerned about the status of my soldier. General Manvel Grigoryan’s current status is of great concern not only to me but to all the Yerkrapahs, “the minister said.

Earlier, we reported that on June 6, Manvel Grigoryan was taken to St. Gregory the Illuminator Medical Center and later to Nairi Medical Center. He was assigned a complex forensic medical examination. Grigoryan’s defenders are alarmed that his condition is deteriorating.

The case against the general and his wife is currently being tried in court.

Grigoryan is charged with six counts of possessing illegal weapons, possessing more than 101 million drams, evading more than 1 billion drams in taxes,

wasting more than 1 billion drams in state funds and extorting 37 million drams in extortion.

He is charged with felony robbery in 2018. on June 19.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->