>

66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանա-

հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Այս մասին հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:




Քոչարյանի զոհերը

Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան

մեդալով (Ուկրաինա 2004), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «Անանիա Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013):





Արմեն Սաղաթելյանն ավելի քան 180 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության և 6 ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկների: Նա եղել է գիտական աշխատությունների և ժողովների 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների գլխավոր խմբագիր:

Արմեն Սաղաթելյանը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ղեկավարել է 1993թ-ից, որը կատարում է կիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում:


Գիտությունների ազգային ակադեմիան, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, գիտական հանրությունը իրենց ցավակցությունն են հայտնել Արմեն Սաղաթելյանի հարազատներին և գործընկերներին:

At the age of 66, Armen Saghatelyan, Founding Director of the Center for Ecological-Noosphere Studies of the RA National Academy of Sciences, Doctor of Geological-Mineral Sciences, passed away. The information-analytical service of the National Academy of Sciences informs.



Armen Saghatelyan was awarded IV Georgiev Medal of Honor, Glory, Work (Academic Degree of Ukraine 2004), Cambridge (UK) International Biographical Center 2009, World Leadership Award from the International Academic Rating Anania Shirakatsi ”with the RA State Medal (2013).

Armen Saghatelyan is the author and co-author of more than 180 scientific publications, including 4 monographs and 6 educational and methodological manuals. He has been the Editor-in-Chief of 9 collections of scientific papers and meetings, as well as two editions of the Ecological Explanatory Dictionary in Armenian.

Armen Saghatelyan has been the Director of the Center for Ecological and Spherical Research at the National Academy of Sciences of Armenia since 1993, conducting applied and fundamental research in the field of ecology and environmental protection.

The National Academy of Sciences, NASA’s Center for Ecological-Noosphere Studies, and the scientific community have extended their condolences to Armen Saghatelyan’s relatives and colleagues.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->