>

Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից։

Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի

շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու եւ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:




Քոչարյանի զոհերը

Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում եւ վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երեւան քաղաքի Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել եւ նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը եւ նոր դեպքերի առաջացմանը:





Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երեւույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ եւ արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:


Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա եւ պատվաստվել:

Measles case reported in Yerevan The infection can spread to Erebuni and Avan. We are informed by the press service of the Ministry of Health.

On October 8, a laboratory confirmed measles case was registered in Armenia. The patient’s clinical symptoms appeared on September 27 – fever,



general weakness, and on October 3 facial sores began. On October 7, the patient was hospitalized at Nork Infectious Disease Clinic, where she was diagnosed with measles. Measures are currently being taken to identify the source of the above-mentioned patient’s infection and to prevent further spread of the virus.

The patient works in the service sector and has had numerous contacts with citizens during the infectious period, particularly in the Avan and Erebuni administrative districts of Yerevan, who are likely to be infected and contribute to the local spread of the virus in the country and the emergence of new cases.

The situation is measurable in Armenia, but there have been five laboratory-confirmed cases since the beginning of the year, three of which are epidemiologically linked to Ukraine and two to Georgia.

Measles is a highly viral, highly infectious disease characterized by pronounced intoxication, rash, and fever. The infection is transmitted by air.

Note that vaccinations are the safest and most effective public health measures that save millions of lives every year.

Persons who do not have at least two measles vaccines are advised to go to the polyclinic and be vaccinated.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->