>

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2

քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ:




Քոչարյանի զոհերը

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին





ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել են: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Գրիգորյանը աշխատում է «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն,

իսկ Ն. Տեր-Հարությունյանը «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Today, on October 10, an emergency took place in Yerevan. At 03:20 am Malatia Police Department received a call from Astghik Medical Center that 2 citizens were taken to their stab wounds. As reported by photojournalist Gagik Shamshyan, the Malatia police



department’s operative group headed to the hospital headed by Varosyan, head of the criminal investigation department. Police found that a resident of Yerevan, 29-year-old Ashot Grigoryan and a resident of Yerevan, 25-year-old Napoleon Ter-Harutyunyan had been taken to hospital with a diagnosis. The latter was hospitalized with a “cut-and-puncture” wound.

While the doctors were assisting the wounded, Malatya police found that the said persons were reportedly taken to a hospital off Tichina Street where they were stabbed by an unknown person or persons. Materials are being prepared at the Malatia Police Department’s

Investigation Department. At the hospital, doctors told police that the wounded were unable to explain what had happened. Forensic medical examinations were ordered by the investigator. C. According to Shamshyan, one of the injured Grigoryan works as a director at Ashot Grigoryan Ter-Harutyunyan is the Director of the Diamond Club. Notification.

The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. Twitter Contact Us

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->