>

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10–ին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։

Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:




Քոչարյանի զոհերը

Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:






Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական

լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը)

նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։


Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Former chairman of the State Revenue Committee Gagik Khachatryan, who was charged with organizing particularly large-scale waste, was transferred from “Yerevan-Kentron” penitentiary to “St. Gregory the Illuminator” medical center on October 10.



Nona Navikyan, head of the PR department of the RA Ministry of Justice, told Armenian News-NEWS.am.

It should be noted that the former SRC President was re-examined several weeks ago.

Gagik Khachatryan was arrested on August 30 by the decision of Yerevan City Court Judge Artush Gabrielyan. Khachatryan is charged with Article 308 2 2 of the RA Criminal Code (abuse of official authority which negligently caused grave consequences) and

Article 179 3 3 (1) (committing a particularly gross waste). – for abuse of office and particularly large-scale waste.

The indictment against Khachatryan relates to alleged crimes committed during his tenure as finance minister and SRC chairman.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->