>

Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններին թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծություններին հետևել է ցամաքային զորքերի ներխուժումը: Դեռ երեկ քրդական կազմակերպությունները հայտնեցին, որ թուրքական ավիահարվածներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել, մոտավորապես երկու տասնյակ մարդ վիրավորվել է:

Սահմանամերձ վայրերի բնակիչները շտապում են հեռանալ ռազմական գործողությունների շրջանից:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողության առաջին օրը բարեհաջող է համարել: Նախանշված թիրախները ոչնչացվել են, գործողությունը ընթացքի մեջ է, հայտնել է գերատեսչությունը:




Քոչարյանի զոհերը

Թուրքիայի ռազմական օդանավերը և հրետանին հարվածել են ավելի քան 180 թիրախների, ինչպես նաև գյուղական Ղամըշլու և Դերիկ շրջաններին: Ղամըշլիում ավիահարվածների թիրախն էր բանտը, որտեղ բանտարկված են


«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալները: Սիրիացի քրդերի տեղական իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիան նման կերպ ակնհայտորեն փորձել է օգնել ահաբեկիչներին բանտից փախչելու համար:





Ինչ վերաբերում է ցամաքային գործողություններին, ըստ թուրքական կողմի տեղեկատվության՝ գիշերը թուրքական ուժերը սահմանամերձ սիրիական Թել Աբյադ քաղաքում 7 կիլոմետր առաջ են անցել:

Իսկ քրդերից և արաբներից կազմված Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF

) հայտարարել են, որ սահանամերձ գյուղերում ծանր բախումներ են ընթանում:

Երեկ նրանք դիմել էին միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Անկարայի ռազմական գործողությունը կհանգեցնի հումանիտար աղետի, ինչպես նաև «Իսլամական պետության» վերակենդանացմանը: Միջազգային կոալիցիային և ՄԱԿ-ին նրանք կոչ են արել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծել:


2016 թվականից մինչ հիմա Սիրիայի տարածքում Թուրքիան երկու լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել: Որպես այս նոր գործողության նպատակ Թուրքիան հայտարարում է իր սահմաններին ահաբեկչական սպառնալիքի վերացումն ու անվտանգության գոտու ստեղծումը: Թուրք-սիրիական ավելի քան 800-կիլոմետրանոց սահմանի զգալի մասը գտնում է քրդերի վերահսկողության տակ:

Ռազմական գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Անցած կիրակի Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հայտարարեց Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, իսկ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանը խոսել է հարձակումը սկսվելուց ժամեր առաջ:

Turkish air force and artillery bombardment followed the ground invasion of Syria’s northeast border. Earlier yesterday, Kurdish organizations reported that two civilians were killed and two dozen wounded in Turkish air strikes.

Residents of border areas are in a hurry to leave the military.



The Turkish Ministry of Defense considered the first day of the military operation successful. The targets have been destroyed, the operation is ongoing, the agency said.

Turkish warplanes and artillery struck more than 180 targets as well as the rural Jamishlu and Derik areas. The target of the airstrikes in Jamishli was a prison where Islamic State militants are imprisoned. Syrian Kurdish local authorities have stated that Turkey has apparently tried to help terrorists escape from prison.

As for ground operations, according to the Turkish side, the Turkish forces passed the night in the Syrian border town of Tel Abyad 7 kilometers.

Meanwhile, the Syrian Democratic Forces (SDF), composed of Kurds and Arabs, has said severe clashes are taking place in the border villages.

Yesterday they appealed to the international community, stating that Ankara’s military operation would lead to a humanitarian catastrophe, as well as a revival of the “Islamic State”. They have called on the international coalition and the UN to create a security zone in Syria’s northeast.

Since 2016, Turkey has carried out two large-scale military operations in Syria. As the aim of this new operation, Turkey is announcing the elimination of the terrorist threat at its borders and the creation of a security zone. Most of the more than 800-kilometer-long Syrian-Syrian border is under Kurdish control.

Prior to the start of the military operation, Turkish President Recep Tayyip Erdogan had telephone conversations with the US and Russian Presidents.

After a phone conversation with Donald Trump last Sunday, the White House announced the withdrawal of US troops from northern Syria, while Erdogan spoke with Vladimir Putin hours before the attack began.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->