>

HotNews.am կայքը բացառիկ հարցազրույց է ունեցել դերասան Սիսակ

Սիսակ, բավական հագեցած մասնագիտական փորձ ունեք դրսում. որքանո՞վ է Ձեզ հետաքրքրում հայկական կինսոինդուստրիան. ի՞նչ առաջարկներ, հեռանկարներ ունեք:

-Իսկապես, ինչպես դուք
նշեցիք, բավականին հագեցած միջազգային գործունեություն ունեմ
և այդ պատճառով դեռ չեմ հասցրել կենտրոնանալ հայկական կինոաշխարհի վրա: Չնայած դրան,
մեծ
հաճույքով կմասնակցեի որևէ հետաքրքիր նախագծի։ Կարծում եմ՝ ամեն ինչ իր
ժամանակն ունի, և վստահ եմ, որ դրա ժամանակն էլ կգա։ Որոշ առաջարկներ արդեն իսկ եղել
են, բայց ցավոք ստիպված էի հրաժարվել դրանցից. այդ պահին
այլ նախագծերում զբաղվածությանս պատճառով։

 Չնայած դրան, ես արդեն 2 անգամ նկարահանումներ ունեցել եմ Հայաստանում. դրանցից մեկը 2013 թվականին Diners Club-ի գովազդային հոլովակն էր, իսկ մյուսը՝ երգիչ Սևակ Խանաղյանիերաժշտական տեսահոլովակը։




Քոչարյանի զոհերը

Հայ լսարանը Ձեզ հենց այդ երգի՝ «Если вдруг»-ի տեսահոլովակից կհիշի, որը բավական սիրվեց Հայաստանում
։
Կխնդրեմ պատմեք այդ համագործակցության մասին:

-Սևակի հետ ծանոթ ենք Մոսկվայից։ Ես շատ եմ սիրում նրա երաժշտական արվեստը։ Այնպես ստացվեց, որ ինձ առաջակեցին լինել իր տեսահոլովակի հերոսը։ Սիրելով նրա երգերը՝ ես համաձայնեցի։ Կարծում եմ՝ արդյունքում հետաքրքիր աշխատանք է ստացվել։ Նկարահանումների ամբողջ ընթացքը իրականացվել է Երևանում. ինձ համար շատ հաճելի միջավայր էր։ ։ Նաև ուզում եմ նշել իմ խաղընկերուհի, մոդել Անուշ Հակոբյանին, որի հետ համատեղ աշխատանքը եղավ շատ հետաքրքիր և մեզ, կարծում եմ, հաջողվեց լսարանին հասցնել Սևակի երգի բառերի քնքշությունը։


Կողքի աչքով հայաստանյան ֆիլմարտադրության մեջ ի՞նչ թերացում, խնդիրներ եք նկատում:





-Գիտեք,
չեմ կարող ասել,
որ լիարժեք
ծանոթ եմ հայկական կինոշուկայի վերջին տարիների նախագծերին,
բայց որոշ ֆիլմեր հասցրել եմ դիտել։ Թերացումների փոխարեն կցանկանայի լավ կողմերի մասին խոսել։ Հայկական կինոշուկան,
ցավոք,
դեռ փոքր է,
և եթե այդ պայմաններում խիզախ պրոդյուսերները կարողանում են ստեղծել լավ նախագծեր,
ֆիլմեր,
դա շատ գովելի է։

Վերջին
 հայկական ֆիլմը որ դիտել եմ,
իրանա-հայկական համատեղ արտադրություն էր.
Բոլորիդ,
կարծում եմ,
քաջ հայտնի «ԵՎԱ» ֆիլմի մասին է խոսքը։ Այդ ֆիլմն
ընդգրկված էր New York Socially Relevant Film Festival-ում,
իսկ ես այդ փառատոնի ժյուրի անդամ էի։

 Իմ նախատեսությունը տվեցի հենց այդ ֆիլմին,
քանի որ,
ըստ իս,
այն շատ հաջողված էր և ռեժիսուրայի,
և դերասանների հիանալի խաղով,
և իհարկե սցենարական հետաքրքիր լուծումներով։

Կարող եմ նշել նաև ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին,
ով նույնպես հետաքրքիր կինոնախագծեր է իրականացնում։

 Եվ վերջապես մեծ ցանկություն ունեմ դիտելու Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը, որը ցավոք դեռ չեմ հասցրել։ Ի դեպ, ֆիլմը 2020 թվականի Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից, և անկախ ամեն ինչից, մախթում եմ ամբողջ ստեղծագործական և աշխատանքային խմբին հաջողություն:


Ձեզ փորձել կամ փորձու՞մ եք նաև թատրոնում։

-Իմ դերասանական գործունեությունը սկսել եմ հենց թատրոնի բեմից։ 2008-ին բնակվում էի Ֆրանսիայի Նիցա քաղաքում։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի զբաղվել
դերասանական արվեստով։ Մեկ տարի անց ես արդեն խաղում էի Նիցա քաղաքի տարբեր թատրոններում, և իմ խաղացանկում գերակշռում էին կոմեդիաները։

Ես շատ եմ սիրում խաղալ ֆրանսիացի գրող Eugene Labishe-ի գրած պիեսներում։ Նա հիմնականում գրել է վոդևիլ ժանրի պիեսներ՝ շատ վառ և հետաքրքիր կերպարներով։

Խաղացել եմ նաև այլ ժանրերի պիեսներում, մասնավորապես Մոլիերի գրած պիեսներից մեկում։ Թեկուզ և 2011 թվականից դերասանական գործունեությունս ավելի վառ արտահայտվել է կինոարվեստում, այնուամենայնիվ, շատ եմ ցանկանում վերադառնալ թատրոնի բեմ։ Մտածում եմ 2020թ․ վերադառնալ Նիցա և այնտեղի թատրոնի խմբի հետ որևէ նոր ներկայացման մասնակցել։

Իսկ ո՞րն է ավելի հոգեհարազատ:

-Ես մնում եմ կինոդերասան և նախատեսում եմ հենց տեսախցիկի հետ աշխատանքը. թատրոնում խաղալը իհարկե իր հետաքրքրություն ունի ևս։ Ինչու՞ եմ ընտրում հենց կինոն, քանի որ տեսախցիկը յուրահատկություն ունի ընկալելու դերասանի՝ յուրաքանչյուր անգամ ամենաչնչին տատանում։ Խաղը շատ նուրբ է, և դու չես կարող խաբել հանդիսատեսին։



 Ես շատ եմ սիրում մի քանի ամսվա ընթացքում ստեղծել կերպարի հոգեբանական բնութագիրը, խորանալ նրա ներքին աշխարհում և նկարահանման հրապարակում հրաբուխի պես տեսախցիկին
տալ ամեն ինչ,
հետո մոռանալ դրա մասին և սկսել զբաղվել մյուս դերով։

Իսկ թատրոնում դու պետք է կրկնես նույն կերպարը բազմաթիվ անգամ։ Թեկուզ և ամեն անգամ կերպարը տարբեր է ստացվում, ես նախնտրում եմ մեկ անգամ տալ ամեն ինչ, և սկսել զբաղվել նոր դերով, նոր կերպարի ուսումնասիրությամբ։ Ինձ դուր է գալիս կերպարը ստեղծելու ընթացքը, որը հիմնականում անում եմ Լոնդոնում՝ իմ անձնական մարզչի (coach) հետ։

Կարծրատիպ կա, որ կոպիտ չհնչի, բայց կայացած, ասելիք ունեցող դերասաններն առավել հաճախ թատրոնն են ընտրում։ Ի՞նչ կասեք այս մասին:

-Դա միգուցե իրականություն է Հայաստանում,
ես չգիտեմ,
բայց Եվրոպայում և Ամերիկայում այդպես չէ։ Հոլիվուդյան շատ ու շատ ճանաչված և տաղանդավոր դերասանները նախնտրում են կինոն։

Այսօր ի՞նչ դերերի մասին եք մտածում, կա՞ն այնպիսինները, որոնք Ձեզ մոտիվացնում են առաջ գնալ:

-Ես բավականին մեծ խաղարկային դիապազոն ունեմ և մասնագիտական գործունեությանս ընթացքում բավականին տարբեր կերպարներ եմ ստեղծել՝ իհարկե ռեժիսորների հետ միասին։ Ես շատ եմ սիրում մարտաֆիլմեր /էքշն/, գուցե դա գալիս է նրանից, որ ինքս ունեմ կարատեյի սև գոտի։ Սիրում եմ նաև ռոմանտիկ ժանրի դերերով հանդես գալ։ Մեծ սիրով կցանկանայի պատմական ֆիլմերում նկարահանվել, ինչու ոչ, հետաքրքիր կլիներ ինձ համար մարմնավորել 5-րդ դարի հայ զորավար Վարդան Մամիկոնյանին կամ  արքա Տիգրան Մեծին։

Վերջում՝ կխնդրեմ կիսվեք առաջիկա անելիքներով:

-Ես վերադարձել եմ Գերմանական Օլդենբուրգ քաղաքից, որտեղ հանդիսանում էի Oldenburg Film Festival-ի ժյուրիի անդամ։ Նաև մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանում վարձույթ դուս եկավ «Последнее Испытание» ֆիլմը, որտեղ ես մարմնավորում էի չարագործի դեր։ Ուզում եմ նշեմ նաև, որ 2020թ․ Ռուսաստանում դուրս կգա «Родина» ֆիլմը, որում ևս պատիվ եմ ունեցել խաղալու։ Դե ինչպես արդեն նշեցի 2020թ․ գարնանը պատրաստվում եմ վերադառնալ Ֆրանսիա, իսկ արդեն այլ նախագծերի մասին կարծում եմ կխոսենք ավելի ուշ, որ աչքով չտան:

HotNews.am

The post Ինչով է այս պահին զբաղվում Սևակ Խանաղյանի տեսահոլովակից հայ հանդիսատեսին հայտնի դարձած դերասանը (լուսանկարներ) appeared first on Hotnews.am.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->