>

«Հայաստան» համահայկական հիմնադրամում ԱԱԾ-ն բացահայտել է հափշտակության նոր դեպք:

Այս առնչությամբ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ




Քոչարյանի զոհերը

քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 08.10.2019թ.


«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանի Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։





Համաձայն փաստական տվյալների` նա, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝

Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին

սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:

2019 թվականի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, մեղադրյալի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:


Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար»։

The NSS has revealed a new case of theft at the Hayastan All-Armenian Fund.

The NSS released a statement in this regard.



“The RA National Security Service, adhering to the principle of being open and transparent to the public, considers it necessary to inform that the criminal case initiated by the RA NSS Investigation Department on

July 2, 2018 on the basis of Article 214, Part 1 of the RA Criminal Code combined with sufficient evidence obtained as a result of numerous investigative actions and operative investigations on 08.10.2019 Former Executive Director of Hayastan All-Armenian Fund Ara Vardanyan

Charges filed under Part 1 of Article 214 of the RA Criminal Code have been amended, supplemented and re-filed under Part 1 of Article 214 of the RA Criminal Code, Article 179 3- paragraph 1 of Part 1 and Part 2 of Article 325.

According to the factual data, he, upon prior agreement with the director of the 100% shareholding company of the fund, signed a contract on October 26, 2017 with the education departments of the administrations of Askeran, Shahumyan,

Martakert, Hadrut, Kashatagh and Martuni regions of Artsakh 149.474.5. However, the property was not supplied, and the aforementioned amount of money withdrawn from the fund for that purpose was misappropriated by official counterfeit documents. acts of acceptance.

On October 9, 2019, the Yerevan City Court of First Instance, upholding the motion of the prosecution, modified the pledge previously served as an alternative preventive measure against the accused and arrested him as a precautionary measure.

The National Security Service urges you to use an official source when publishing material about its activities to verify the credibility of the information received. “

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->