>

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Ուզբեկստանի նախագահին և քննարկել երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հեռանկարները։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է՝ մեր երկրի

անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանն և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։




Քոչարյանի զոհերը

Շավքաթ Միրզիյոևը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է՝ Ուզբեկստանը ևս կարևորում է մեր երկրի հետ կապերի զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը


շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։





Համաձայնելով Շավքաթ Միրզիյոևի առաջարկության հետ՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն

է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։

Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։

Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթև արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։


Մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Կիսվելով իր դրական տպավորություններով Հայաստանում ընթացող մասշտաբային բարեփոխումների ընթացքի առնչությամբ՝ Ուզբեկստանի նախագահը ծավալուն անդրադարձ է կատարել

Ուզբեկստանում գյուղատնտեսության, արտաքին առևտրի, տնտեսության այլ ճյուղերում ընթացող փոփոխությունների գործընթացին։ Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։

On October 11, Prime Minister Nikol Pashinyan, who is in Turkmenistan on a working visit, met with the President of the Republic of Uzbekistan Shavkat Mirziyev.

Prime Minister Nikol Pashinyan noted that he is happy to meet with the President of Uzbekistan and discuss the prospects of strengthening ties between the tw



o countries and friendly nations. According to the Prime Minister of Armenia, the fact that this is the first meeting in a similar format to the leaders of Armenia and Uzbekistan since our country’s independence, testifies to the bilateral political will and readiness to give a whole new impetus to the Armenian-Uzbek relations. Prime Minister Pashinyan expressed readiness of the Armenian side to contribute to the formation of a new agenda of bilateral relations and its rapid and effective implementation.

Welcoming Nikol Pashinyan, Shavkat Mirziyev stressed that Uzbekistan also attaches great importance to the development of relations with our country, and the occasion of such a meeting should be used to continue the high-level political dialogue, to fully realize the potential in bilateral relations, to give new breath and quality of cooperation. In this context, the President of Uzbekistan proposed to discuss the possibility of forming an intergovernmental commission.

Agreeing with Shavkat Mirziyoyev’s proposal, Nikol Pashinyan expressed confidence that the commission will be formed in the near future and will develop an appropriate legal and contractual field as a result of its fast and efficient activity. The Prime Minister of Armenia expressed satisfaction with the caring attitude of the Uzbek government towards the Armenian community in Uzbekistan, the respect and friendly attitude of the Uzbek people towards the local Armenians.

Reaffirming their readiness to develop Armenian-Uzbek partnership in political, economic, cultural, humanitarian spheres, the interlocutors discussed the possibilities of initiating joint programs in these areas. The development of cooperation in the light industry, banking, information technologies, agriculture was considered promising in terms of activation of economic ties.

There was an exchange of views on developments in the two countries. Sharing his positive impressions of the large-scale reforms going on in Armenia, the President of Uzbekistan reflected on the process of changes in agriculture, foreign trade and other sectors

of the economy in Uzbekistan. The interlocutors stressed the importance of high-level mutual visits, expressing readiness to take concrete steps in that direction in the near future.

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->