>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի






Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալի երկաթյա դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի և տարածքը սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ

միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Վահե Պ.-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղի կառավարիչն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ


կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/11/1137600/



According to SHAMSHYAN.com, materials are being prepared at the Nor Nork Police Department’s Investigation Department on the October 9 theft in Yerevan. According to photojournalist Gagik Shamshyan, Vahe P., a resident of Yerevan,

applied to the police and reported that “VTB-Armenia” located on Badal Muradyan Street in Nor Nork administrative district between 04:00 and 04:05. The metal door of the payment terminal belonging to the Bank’s CJSC Nor Nork branch was broken and the banknotes and coins were stolen. The operative group of the Nor Nork Police Department, led by the

Investigator of the Investigation Department and the Criminal Investigation Officer of the area, arrived at the scene. Police are taking the necessary steps to detect a crime, perpetrator (s) and steal. C. According to Shamshyan, Vahe P., who alerted the police, is the manager

of the Nor Nork branch of VTB Bank (Armenia). Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->