>

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝

Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով

1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մարտունու հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափեխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն




Քոչարյանի զոհերը

, որտեղից էլ տեղափեխվել է Երևան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ





Արամ Ղազարյանը և ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան

հատվածում, իսկ КамАЗ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում։ Jeep-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ նրա վրա տեղադրված գազաբալոնը բախման տեղից մոտ 50 մետրից ավելի շպրտվել է։ Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածմերն ասում էին, որ Jeep-ի վարորդն ու ուղևորը ամուսիններ էին և մահացածը կինն է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on October 11, a major and tragic car accident occurred in Gegharkunik region. At 19:20 on the 10th km of Martuni-Sotk-Karvachar highway, in the administrative area of ​​Vardenik village, collided with cars Jeep Grand Cherokee 22 PF 221 and KamAZ 36 D S 490. A



s photojournalist Gagik Shamshyan reports from the scene, one person died in the crash, and one person was taken out of the car with the help of extremely severe diagnoses and was taken to Martuni hospital by a doctor at the Martuni hospital. is in Yerevan. The Martuni firefighting and rescue squad of the Ministry of Emergency Situations arrived at the scene immediately,

with one firefighting call. Rescuers cut off their cars and demarcated the area. Officers of the 1st platoon of the 4th Officer 4th Battalion of the 2nd Police Battalion, led by Edgar Susliani, Commander of the Traffic Police, also arrived immediately. The head of Gegharkunik police department Aram Ghazaryan and the Martuni police operative group headed by Stepan

Hakobyan and the deputy head of the department Garik Gerasimyan also arrived immediately. The photojournalist reports that as a result of the collision, Jeep left the traffic lane, left-hand lane, and KamAZ went off-lane and landing on the right-hand lane. The Jeep turned into a scrap metal, and the gas cylinder was thrown about 50 meters from the collision.

The Martuni Investigation Department of the Gegharkunik Regional Investigation Department of the Armenian Investigation Committee is currently investigating the accident, led by Artur Avagyan, Head of the Division and Sevak Khachatryan, Senior Investigator. Senior Investigator S. Khachatryan According to Khachatryan’s decision, a criminal case was initiated

according to Article 242, Part 2 of the RA Criminal Code. Police and the investigating unit are investigating the identity of the dead, the drivers and the injured. People at the scene said the Jeep driver and passenger were husbands and that the deceased was a woman.

Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->