>

Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին…

Վարչապետն իրենց հանդիպումից տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում…




Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել ռեալիթի շոուների աստղի հետ և գրել․ «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»…





Հանդիպումից հետո, Քիմը մի ուշագրավ և հուզիչ դեպք է պատմել այն մասին, թե ինչպես իր  գյումրեցի համադաարանցին՝ թուրքի ձեռքից փրկեց իր կյանքը, երբ ինքը դպրոցում էր սովորում․․․Այդ թուրք տղան Քիմի հետ սովորել է նույն դասարանում․ Քիմի խոսքով՝ ինքը 14-15 տարեկան է եղել, երբ դասերից մեկի ժամանակ խոսք է գնացել Հայաստանի մասին, ինքը կանգնել ու ասել է, որ իր նախնիները հայեր են։ Թուրք տղան ի պատասխան Քիմի ասածի, ասել է, որ վերջինիս նախնիները շատ են զղջացել դրա համար․ Քիմի խոսքով՝ ինքն այդ պահին չի հասկացել, թե խոսքն ինչի մասին է, բայց արձագանքել է, որ դեռ նա է զղջալու իր խոսքերի համար։

Դասերի ավարտից հետո թուրք տղան ու ընկերները փորձել են հաշվեհարդար տեսնել Քիմի հետ, այդ պահին նրանց մի տղա է մոտեցել, հարցրել եղելությունն ու սկսել պաշտպանել Քիմին։ Արդյունքում թուրք տղան ու ընկերները սկսել են ծեծել, ոտքերով խփել իրենց մոտեցած տղային, Քիմը վախից փախչել է։


Միայն մի քանի օր հետո, երբ հոգեբանորեն տրամադրվել ու գնացել է դպրոց, տեսել է, որ թուրք դասընկերը չի եկել դասի։ Պարզվել է, որ նախորդ օրը ծեծի ենթարկված տղայի տնկերները լուծել են այդ թուրք տղայի հարցերը, իսկ Քիմին պաշտպանող տղան պարզվել է հայ է՝ անունը Սարգիս, նա ընտանիքով նոր էր արտագաղթել ԱՄՆ Հայաստանից։



Ցավոք Սարգսին հեռացրել են դպրոցից այդ դեպքերից հետո․ Քիմը պատմությունը պատմելիս հուզվել է ու ասել, որ շատ է ափսոսում, որ չի կարողացել անձամբ Սարգսին շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկելու համար։

աղբյուրն՝ այստեղ

The post Ինչպես գյումրեցի համադասարանցիս փրկեց իմ կյանքը թուրքի ձեռքից, երբ ես դպրոցական էի․ Քիմը Երևանում պատմել է այս մասին՝ արցունքն աչքերին appeared first on Hotnews.am.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->