>

Քչերը գիտեն, որ կաշտանը  օգտագործում են որպես թալիսման թե կանայք և թե տղամարդիկ: Կաշտանի հրաշագործ հատկությունների մասին խոսում են դեռևս հին  ժամանականերից թե  քահանաները և թե գիտնականները:


Այն իր մեջ կրում է հսկայական էներգիա և ուժ, որը մաքրում է մարդու էներգետիկ դաշտն ու կանխում բացասական ազդեցությունը, տալիս դրական էմոցիաներ:








Քոչարյանի զոհերը

Եթե հավատում ես թալիսմանի ազդեցությանը, ուրեմն  այն քեզ միայն և միայն հաջողություններ կբերի, կասեն տարիներ շարունակ կաշտանը որպես թալիսման պահած մարդիկ:


Որոշ մարդիկ կաշտանը պահում են տան պահարանների մեջ, մեքենայում, գրասենյակում և իրենց ապահով ու հանգիստ զգում, կարծես պաշտպանված են ձախորդություններից ու անհաջողություններից:



Եթե կանայք ուզում են կաշտանը որպես թալիսման օգտագործել, ուրեմն պետք է մի քանի կարևոր բան իմանան: Կաշտանը չպետք է նետել պայուսակի ամենախորը հատվածը, պետք է կտորից փոքրիկ պատյան կարել և մի քանի հատ դնել մեջը: Իդեալական տարբերակը 3-4 հատն է: Այնուհետև կտորից պատյանը պետք է կապել կանաչ ատլասե ժապավենով:

Կաշտանը բացի պայուսակի մեջ պահելուց, կարող եք մեկ հատ էլ գրպանում պահել: Երբ այնպիսի իրավիճակ է, երբ վտանգ եք զգում,  կամ անծանոթ ու տարօրինակ մարդու հետ եք հանդիպում,  իսկույն ձեռքի մեջ առեք  կաշտանը, այն ձեզ կհանգստացնի և ետ կվանի անհաջողությունը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->