>

2 просмотров всего, 2 просмотров сегодня




Քոչարյանի զոհերը

Քաղաքականությունն ի վերջո խաղ է, որի մասնակիցն ինքն է ընտրում խաղի կանոնը, որն էլ  բացառապես կախված է ընտրողի հմտությունից։ Այնպես որ, քաղաքական հակառակորդին ահաբեկիչ կոչելը այդ հմտության ուղիղ ցուցիչ է, ուրիշ ոչինչ։ Այստեղ կարելի էր վերջակետ դնել։





Բայց մենք պետություն ենք, թե անմարդաբնակ ջունգլի։ Անգամ ջունգլիում
գիտեն վերջին փամփուշտի գինը։ Լավ, ինչքան կարելի է իշխանության կորուստը ազգի ու պետության
կորուստ ձևակերպել․ իշխանությունը
հո մայրական կաթ չէ ցմահ տրված, որից զրկվելը բերել է չկառավարվող ցնցումների, այն
էլ սահման պահող Արցախում։




Բանական հայը կխնայեր Արցախը․ հետո չփորձեք արդարանալ, թե նոր պատերազմին պատրաստվելու ժամանակը մսխեցինք անցած պատերազմի հերոսի քաղաքական հիստերիան հանգստաացնելու վրա․․․Նվեր Մնացականյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->