>

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ հեղափոխությունից հետո հանրությանը հետաքրքրում է, թե ինչու Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ,

ինչու Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի եւ անգամ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունի։ Լրագրողը հարցրեց նաեւ, թե ինչո՞ւ չեն բացահայտվում Սերժ Սարգսյանի կոռումպացված գործարքները, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ կան կամ իրավապահ համակարգն է թերանում, եւ արդյոք Սերժ Սարգսյանի ձերբակալության վերաբերյալ քաղաքական որոշում եղե՞լ է, որի մասին վերջերս հայտարարել էր Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

ՀՀ վարչապետը սկսեց այսօր Գերմանիայի նախկին նախագահ Հանս Յոահին Գուակի հետ ունեցած հանդիպման մի դրվագից․ «Առավոտյան շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել Գերմանիայի նախկին նախագահ պարոն Գաուկի հետ։




Քոչարյանի զոհերը

Ես խոսում էի մարտահրավերների մասին, ասում էի՝ հիմա մի դեպքում գործ ունենք իրավական պետություն հիմնելու խնդրի հետ, մյուս կողմում, քանի որ ՀՀ-ն երկար տարիներ թալանվել է, մարդիկ ոչ այնքան  արդարադատության, որքան վրեժի կարիք ունեն, եւ շատ դեպքերում, այն, որ տեսնում են՝ կառավարությունը վրեժի գիլեոտինը չի միացրել,





մեզ մեղադրում են անսկզբունք կոմպրոմիսների գնալու կամ բավարար չափով կոշտ չլինելու մեջ։ Պարոն Գաուկը շատ հետաքրքիր պատասխան տվեց՝ ասելով, որ Գերմանիայի վերամիավորումից հետո գերմանացի մի շատ հայտնի քաղաքական գործիչ ելույթ է ունեցել ու ասել՝ «մենք արդարություն էինք ուզում, դրա

փոխարեն ստացանք իրավական պետություն»։ Մենք մոտավորապես նույն իրավիճակում ենք։ Ի՞նչ պետք է անենք․ արդարություն ունենա՞նք, թե՞ իրավական պետություն։ Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք իրավական պետություն, որն, ըստ իս, արդարության հասնելու ամենակարեւոր գործիքն է»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վարչապետն ասաց, որ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով, մյուս եղբոր երկու զավակներն անցնում են քրեական գործով, եւ նրանց մի մասը հետախուզման մեջ է․


«Սերժ Սարգսյանի վերաբերյալ, Միքայել Մինասյանի վերաբերյալ․․․հայտարարություններ են եղել, ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն, եւ շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես

մեղադրյալ կանցնի մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործոով, եւ ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում վերջինս կձերբակալվի, ու որոշել է նախապես հայտարարել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»,- ասաց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանին խորհուրդ տալով

վերադառնալ Հայաստան եւ պատասխանել ՀՔԾ-ի հարցերին։ Փաշինյանը հայտնեց, որ Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ, եւ երկու ամիս է՝ կառավարությունում փնտրում են դրա հիմքերը ու չեն կարողանում գտնել։ Ըստ վարչապետի՝ ՀՔԾ-ում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դրանից ելնելով՝ Փաշինյանն այլ մանրամասներ չհայտնեց։

During a press conference at the Vanadzor Technology Center today, one of the reporters raised a question that the public is interested in the aftermath of the revolution as to why Serzh Sargsyan is not arrested, why Sargsyan is not a defendant and even has a status of a witness in the March 1 case. The reporter also asked why Serzh Sargsyan’s corrupt deals are not disclosed.



Can we assume that there are political arrangements or the law enforcement system is failing and whether there has been a political decision on Serzh Sargsyan’s arrest recently? Former RA Ambassador to Vatican Michael Minasyan had announced Sargsyan’s son-in-law.

RA Prime Minister starts today with an episode of meeting with former German President Hans-Joaquin Gouache: “In the morning I had a very interesting meeting with the former President of Germany Mr. Gauck. I was talking about the challenges, saying that now we are dealing with the issue of establishing a rule of law, on the other hand, because Armenia has been r

obbed for many years, people need not so much justice but revenge, and in many cases, the fact that Seeing that the government has not avenged the guillotine, we are accused of making unprincipled compromises or not being tough enough. Mr Gauck gave a very interesting answer, saying that after the reunification of Germany a very famous German politician had made a speech and said, “We wanted justice, we got a legal state instead.” We are in the same situation. What should we do? Should we have justice or a rule of law? In my opinion, we should have a rule of law, which, in my opinion, is the most important tool for achieving justice, ”Pashinyan said.

As for Serge Sargsyan, the prime minister said that two of Sargsyan’s brothers are in the criminal case, two of his brother’s sons are in the criminal case, the other two brothers are in the criminal case, and some of them are wanted;

“There have been statements about Serzh Sargsyan, Michael Minasyan, and I link those statements to the fact that Michael Minasyan has received information that some criminal investigations have already reached him, and that he is very likely to be charged. In particular, he will proceed with the privatization of one of the strategic objects in Armenia, and I suppose he thought he would testify against Serzh Sargsyan as a result of which he would be arrested and decided

to announce in advance that he and Serzh Sargsyan They are politically persecuted, ”Pashinyan said, advising Mikayel Minasyan to return to Armenia and answer the SIS’s questions. Pashinyan said that Minasyan has privatized a very important object of strategic importance in the Lori region, and for two months the government has been looking for its foundations and cannot find it. According to the Prime Minister, a criminal case has been instituted in the SIS regarding the case, and Pashinyan did not provide further details.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->