loading...

Շտապ..‼️.Ամբողջ աշխարհը ցնցված է.💪..Ալիեւի խնդրանքը Փաշինյանին…

lragir.am-ը գրում է. «Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երեւանի վրա, որ բանակցային գործընթացում առաջընթաց ձեռքբերվի եւ ապահովվի Հայաստանի զինված ուժերի

դուրսբերումը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից», ասել է Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են կարգավորման հարցում Հայաստանի նոր դիրքորոշման վերաբերյալ վերլուծություններով:

Հայաստանի ղեկավարությանը նախատում են բանակցելու ցանկության բացակայության մեջ՝ դրա համար ներգրավելով տարբեր դիվանագետների ու փորձագետների: Սակայն Բաքուն չի պատասխանում գլխավոր հարցին, որը հայկական կողմը ներկայացնում է որպես բանակցությունների շարունակության պայման:

Բաքվում համառորեն ձեւ են անում, որ չեն հասկանում, որ ճշմարտության պահը հասունացել է, եւ Իլհամ Ալիեւը ստիպված է լինելու կամ ասել, որ պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, կամ էլ վերջնական հայտարարել, որ ոչ մի ինքնորոշում չի լինելու, եւ դուրս է գալիս բանակցություններից: Իհարկե, կարելի է որոշ ժամանակ էլ սլաքներն ուղղել Հայաստանի, բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման մասին Նիկոլ Փաշինյանի

հայտարարությունների վրա, բայց մի օր միեւնույն է հարկ է լինելու պատասխանել գլխավոր հարցին: Եվրախորհրդարանում ելույթում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է այդ մասին: «Եթե նոր խթան հաղորդել ասելով նախագահ Ալիեւը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի


loading...



ճանաչումը, ապա դրական են վերաբերվում դրան: Եթե ոչ, ապա դա եւս մեկ բարձրագոչ պնդում է», – ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, հայկական կողմը, իհարկե, կցանկանար նոր բովանդակություն հաղորդել կարգավորման գործընթացին եւ միջնորդների միջոցով արդեն ներկայացրել է իր տեսլականն ադրբեջանական կողմին:

Ամերիկացի նախկին դիվանագետները եւս ասում են, որ Ադրբեջանը պետք է հայտնի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ «Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին:

Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար»: Դժվար թե Ադրբեջանի նախագահը պատրաստ լինի հայտարարել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, եւ

այդ երկրի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները հանգում են նրան, որ Ադրբեջանը հակամարտության լուծումը տեսնում է միայն «իր տարածքային ամբողջականության շրջանակում»: Այդ դեպքում Ալիեւն ի՞նչ է ակնկալում Փաշինյանից: Ներքին խնդիրների լուծման գործում օգնությու՞ն, իմիտացիա՞, որը թույլ կտա Ալիեւին եւս մեկ ժամկետ կառավարել եւ թաքնվելով միլիտարիստական հռետորաբանության տակ՝ պահպանել իշխանությունը: Ալիեւը Փաշինյանին խնդրում է գլխավոր հարցը չտա՞լ:

Իհարկե, կա տարբերակ, որ Ալիեւն ինչ-որ պահի ստիպված է լինելու հայտարարել Ղարաբաղի անկախ կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Բայց պետք է հասկանալ, որ ներկայիս ներաքաղաքական իրավիճակում Ալիեւի համար դա հղի է լուրջ խնդիրներով: Նրան լավ է հայտնի, թե ինչպես են Ադրբեջանում փոխվել նախագահները: Բաքվում առայժմ ձեւ են անում, որ չեն հասկանում դա: Նյութի աղբյուրը` Yelaket.am


lragir.am writes: “It is very important that the international community put serious pressure on Yerevan to make progress in the negotiation process and secure the withdrawal of the Armenian armed forces from the” occupied “territories of Azerbaijan,” Aliyev said during a meeting with OSCE Chairman-in-Office Miroslav Lajcak. Azerbaijani media are flooded

with analysis of Armenia’s new position on the settlement. The Armenian leadership is reproached for its lack of willingness to negotiate, involving various diplomats and experts. However, Baku does not answer the main question that the Armenian side presents as a condition for continuation of the negotiations. Baku is stubbornly pretending that they do not understand that the moment of truth has come and that Aliyev will have to either say he is ready to recognize Artsakh’s

right to self-determination or conclude that there will be no self-determination and is out of the negotiations. : Of course, it may take some time for Nikol Pashinyan’s statements on the restoration of the full negotiation format for Armenia, but one day it will be necessary to answer the main question. In his speech to the European Parliament Nikol Pashinyan again stated this. “If President Aliyev gives a new impetus to the recognition of the right of the people

of Nagorno Karabakh to self-determination, then they have a positive attitude. If not, it is another loud assertion, “Pashinyan said. According to him, the Armenian side, of course, would like to give new content to the settlement process and through its mediators has already presented its vision to the Azerbaijani side. Former US diplomats also say that Azerbaijan should make its position known. Former Co-Chair of the OSCE Minsk Group James Warlick stated that “Azerbaijan is certainly

talking about the return of the occupied territories around Nagorno Karabakh and generally about autonomy and territorial integrity. In the case of Armenia, of course, this is perceived differently. It is about self-determination and the expression of people’s free will that is needed to move the process forward. ” The Azeri president will hardly be ready to declare that he recognizes Artsakh’s right to self-determination, and recent statements by the country’s foreign minister mean that Azerbaijan sees the resolution of the conflict only “within its territorial integrity.”

So what does Aliyev expect from Pashinyan? Aid, imitation in resolving domestic problems that will allow Aliyev to govern for another period and hide under militaristic rhetoric to maintain power. Aliyev asks Pashinyan not to ask the main question? Of course, there is an option that Aliyev will at some point have to declare his readiness to discuss the independent

status of Karabakh. But it must be understood that in the current domestic political situation, Aliyev is pregnant with serious problems. He is well aware of how the presidents have changed in Azerbaijan. Baku is still pretending that they do not understand it. Source material: Yelaket.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...