>

Ընտանիքամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց

հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային,




Քոչարյանի զոհերը

դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։


Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։





Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա,

երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։

Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։ Կապիտալիզմի տնտեսական, քաղաքական և բարոյական հակասությունների հետևանքով ընտանիքը աստիճանաբար օտարվում է հասարակությունից։


Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։

Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հայերի մեջ, սկսած XX դ. սկզբից, աստիճանաբար վերանում են։

A small group of people based on family, marriage, or kinship whose members are related to one another in common, with mutual help, and with moral responsibility. As a social phenomenon, the family changes in line with the development of the economic basis of society, maintaining relative independence.



In the prehistoric era, when the family had no social-economic significance, there was no family. In the reign (end of the Lower Paleolithic) an ancient (group) family was formed, where all the women in one tribe were all possible wives of another man in another. The men lived in their tribe (out-of-town residence), the children knew only the mother, were considered a

member of her tribe, and belonged to a group of maternal relatives. Subsequently, within the marriage, the coexistence of some couples contributed to the emergence of a twin, still unstable family, the husband commuting to the wife’s family (the domicile), the children formerly belonging to the mother’s family, and the property of the husbands separate. In such a family, the husbands were equal.

As a socially stable union, the family emerged at the end of the New Stone Age as a result of the collapse of tribalism, private property, the result of additions and classifications. As the transition from patriarchy to patriarchy, the further development of productive

forces, and the increasing role of men in the economy, the patriarchal family and monogamy emerge, men’s power over women and children is established, children are entitled to inherit father’s property. The patriarchal family was a transition from a twin family to a single or small family, where parents and children formed a separate economic cell.

In slavery and feudal societies, male power in the family is strengthened. Through her direct participation in production in the capitalist society and her own earnings, the woman gradually secured her economic independence. Under the influence of the revolutionary struggle, in many countries, women were granted civil rights (including divorce). As a result of the economic, political, and moral contradictions of capitalism, the family is gradually alienated from society.

From the early feudalism era, the main form of the family in Armenia was the small family, which also maintained a large patriarchal family. The Armenian family of that period also had the authority of a man (father, husband, and in the absence of an elder son).

He was in charge of the land, other material means, and arranged marriage, inheritance, and other matters for adult family members. Remnants of Ancient Family Forms among Armenians, from the 20th Century from the beginning, they gradually disappe

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->