>

Հումորիստ, հաղորդավար Գրիգ Գևորգյանն այս փուլում հանդես չի գալիս Women’s Club-ում, չի վարում նաև «Վիտամին ակումբ»-ի մյուս նախագիծը՝ Sport Club-ը։

Գրիգը շուտով ներկայանալու է այլ նախագծով, որը նրա անձնական աշխատանքն է և որևէ կապ չունի «Վիտամին»-ի հետ։ Tert.am Life-ը հումորիստի հետ զրուցել է նոր՝ «Վայ Գրիգ, Գրիգ» նախագծի և Women՛s Club-ից բացակայության մասին։

«Վիտամին ակումբ»-ի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Սոնայի հետ համագործակցության դադարեցումը հստակ է, Գրիգի հետ կշարունակե՞ն համագործակցել, թե՞ ոչ, ոչինչ ասել չի կարող։

Գրիգից հետաքրքրվեցինք, թե նախագծից Սոնայի դուրս գալու որոշումը որքանով կապ ունի իր բացակայության հետ․ «Այնպես չէ, որ դա հերթականություն է՝ Սոնայի հետ համագործացությունը դադարեցրել են, ես չեմ համագործակցել։




Քոչարյանի զոհերը

Սա ընդհանուր համագործակցության դադարեցում է այս պահին և կարող եք ընկալել որպես մեկ ամբողջ միավոր։ Ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել, այդ թեմայով դեռ որևէ բան չեմ ուզում ասել, հատկապես, որ այս պահին այդ նախագծում չեմ։


Ես չեմ ուզում պատասխանել մի նախագծի հետ կապված հարցի, որտեղ մենք չկանք։ Քանի որ այս պահին ես այդ հաղորդման մասնիկ չեմ, չեմ կարող որևէ բան ասել։ Ի դեպ, «այս պահին»-ը շատ կարևոր է։ Կային հարցեր, որոնց հետ զուգահեռ ես չէի կարող լինել նախագծում, քանի որ ես չկամ, Սոնան ևս նախընտրեց չլինել»։

Նշենք, որ Women՛s Club-ի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը հաստատել էր Սոնայի հետ համագործակցության դադարեցումը՝ ասելով․ «Ունենք պարային նոր խումբ՝ Swag art studio-ն, որի հետ համագործակցում ենք։ Պարային խումբը փոխեցինք, քանի որ նոր եթերաշրջան էինք սկսում, նորություններ պետք է անեինք, ես նախընտրում էի, որ նախագծում տղա պարողներ ներգրավվեին։ Եթե պարերը նայել եք, կարծում եմ, ակնհայտ է տարբերությունը»։





Գրիգի հետ զրույցում հստակեցրինք՝ այսինքն՝ իր հեռանալուց հետո Սոնա՞ն է նախընտրել չլինել նախագծում, ինչին ի պատասխան նա ասաց․ «Քանի որ ես այդ հարցերի պատճառով չէի լինելու, Սոնան ինքնակամ որոշեց չլինել նախագծում։ Առանց փակագծերը բացելու՝ սա է ողջ պատմությունը։ Իհարկե, այս պահի մասին է խոսքը, հետագայում չեմ կարող ասել՝ ինչ կլինի»։

Պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը Գրիգի և Սոնայի դադարը կապել էր նրանց ամուսնության հետ, մինչդեռ Գրիգն այս մասին ասաց․ «Ամուսնությունից հետո մենք ոչ մի օր չենք հանգստացել, անգամ, մեղրամսի գնալ չենք հասցրել, շատ զբաղված գրաֆիկ ունենք հիմա»։

Խոսելով իր նոր նախագծի մասին՝ Գրիգն ասաց․ ««Վայ Գրիգ, Գրիգ»-ը «սթենդ ափ» ձևաչափում արվող ներկայացում է՝ բավականին մեծ ծրագրով։ Առաջին երկու ներկայացումները կլինեն նոյեմբերի 1-ին և 5-ին «Բոհեմ» թատրոնում։ Սցենարը գրել ենք ես, Վան Գրիգորյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը և Արման Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ՝ ամբողջ նախագծի հիմքում մենք ենք։ Պրոդյուսինգով, ռեժիսուրայով ես եմ զբաղվում։ Գաղափարը շատ վաղուց կար, դեռ նախորդ կար այն իրագործելու մտադրություն, բայց ինչ-ինչ պատճառներով չէինք հասցնում։ Ամռանը որոշեցինք աշնանն անպայման «սթենդ ափ»-ը ներկայացնել։ Սցենարի վրա սկզբում ես ու Վանն ենք աշխատել, հետո արդեն մեզ միացան Ռոբերտն ու Արմանը։ Վերջին մեկ ու կես ամսվա ընթաղցքում անդադար աշխատում ենք»։


Հումորիստի խոսքով՝ նոր մոտեցմամբ ու հումորներով անդրադառնալու է արդեն հայտնի թեմաներին․ «Խոսելու եմ հայերից, մեր սովորություններից, քաղաքականությունից, կենցաղային հարցերից՝ խցանումներից, մեքենաներից, թե մենք որքան ենք սիրում ավտոմեքենաները։ Իհարկե, խոսելու եմ նաև աղջիկների, տղաների, սիրահարների հարաբերությունների, կանանց ու տղամարդկանց տարբերությունների ու այն ամենի մասին, ինչին հաճախ եմ անդրադառնում իմ ելույթներում։ Սակայն սա ամբողջությամբ նոր «սթենդ ափ» է, չկան կրկնվող համարներ։ Ծանոթ թեմաներ են, բայց բոլորովին նոր հումորներով ու անդրադարձերով»։

Գրիգի խոսքով, չնայած փորձին, իր հուզմունքն ու անհանգստությունը մեծ են։ «Եթե վերջին մեկ տարվա ընթացքում իմ արած «սթենդ ափ»-երը գումարենք, մոտ 12-15 րոպե տևողությամբ 18 առանձին ելույթ եմ ունեցել։ Ընդհանուր տևողությունը մի քանի անգամ գերազանցում է այն ժամանակը, որով այս անգամ եմ լինելու բեմում։ Սակայն այլ բան է անընդհատ լինել բեմին մի փոքր հատվածովմ այլ բան է ամբողջական ծրագրով ներկայանալ։

Սակայն ստեղծագործական շատ լավ թիմ ունենք, ովքեր ինձ օգնում են։ Օգնող հանգամանք է նաև իմ փորձը, որը հավաքել եմ տարիների ընթացքում։ Հուսամ՝ լարվածությունն առաջին ելույթից հետո կքչանա։ Ակումբային ելույթներ, իհարկե ունեցել եմ, սակայն նման մասշտաբի «սթենդ ափ» դեռ չեմ արել

։ Նախկինում եղել են 20-30 րոպե տևողությամբ ելույթներ, իսկ այս «սթենդ ափ»-ը մեկ ու կես ժամ է՝ ծավալուն ծրագրով, որտեղ օգտագործել ենք լուսային էֆեկտներ։ Նաև շատ ծիծաղելի հոլովակներ ենք նկարահանել, որոնք պատրաստել է Արման Սարգսյանը, իսկ գրաֆիկ դիզայնով զբաղվել է Արվին Քոչարյանը։ Պատասխանատվությունը, իհարկ, շատ մեծ է, ինչից էլ եռապատիկ շատ է հուզմունքս։ Մարդիկ, որոնք ինձ հետ աշխատում են, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի անհանգստությունս հնարավորինս քիչ լինի, բայց իրոք շատ մեծ է»,- ասաց Գրիգն ու հավելեց, որ փորձել են ամեն ինչ անել, որպեսզի հանդիսատեսը դահլիճից գոհ հեռանա։

Humorist, presenter Grig Gevorgyan does not appear in Women’s Club at this stage, nor does he run another Vitamin Club project, Sport Club.

Grig will soon be introduced to another project, which is his personal work and has nothing to do with Vitamin. Tert.am Life has talked to a humorist about the new “Wei Grig, Grig” project and the absence of Women ‘s Club.



Vladimir Sahakyan, the producer of Vitamin Club, told us that the termination of cooperation with Sona is clear, whether they will continue to cooperate with Grig or not. We inquired from Grig about how much Sona’s decision to leave the project had to do with her absence; “It’s not a sequel – the cooperation with Sona has stopped, I haven’t cooperated.

This is the termination of general partnership at this time, and you can perceive it as one whole unit. I just don’t want to open the brackets, I don’t want to say anything about that, especially since I’m not in that project right now. I don’t want to answer a question about a project where we don’t exist. Since I’m not a part of this show at the moment, I can’t say anything. By the way, “at the moment” is very important. There were issues with which I could not be in the project because I did not want Sona to choose not to be. ”

 It should be noted that the producer of Women ‘s Club Vladimir Sahakyan has confirmed the termination of cooperation with Sona, saying: “We have a new dance group, Swag art studio, with which we are collaborating. We changed the dance group as we were starting a new season, we had to make news, I would have liked to have dancers involved in the project. If you look at the dances, I think the difference is obvious. “

In a conversation with Grig, we made it clear, after all, did Sona prefer not to be in the project after she left, to which she replied: “Because I wouldn’t be up for these questions, Sona voluntarily decided not to be in the project. Without opening the brackets, this is the whole story. Of course, it’s about this moment, I can’t say what will happen next. ”

Producer Vladimir Sahakyan linked Grig and Sona’s break with their marriage, but Grigg said: “We have never rested for a day after our marriage, not even going to the honeymoon. We have a very busy schedule now.”

Speaking about his new project, Grigg said: “Wow Grig, Grig is a stand-up presentation with a pretty big program. The first two performances will be on November 1 and 5 at the Bohemian Theater. The script was written by me, Van Grigoryan, Robert Martirosyan and Arman Sargsyan. Overall, we are at the heart of the whole project. I do production, directing. The idea was a long time ago, there was a previous intention to do it, but for some reason we couldn’t. In the summer, we decided to introduce the “stand bank” in the fall. We first worked on the script and Van and then Robert and Arman joined us. We have been working steadily for the past month and a half. “

 According to the humorist, the new approach and humor will address already known topics; “I will talk about Armenians, our customs, politics, domestic issues, traffic jams, cars, how much we love cars. Of course, I will also talk about the relationships between girls, boys, lovers, the differences between men and women, and everything I often refer to in my talks. But this is a whole new “stand bank”, with no repetitive scriptures. They are familiar topics, but with new humor and reflections. “

According to Grigg, despite his experience, his excitement and concern are great. “If I add to my stand-bys over the past year, I have made 18 separate appearances lasting about 12-15 minutes. The total duration is several times longer than the time I will be on stage this time. But it is another thing to be constantly on the stage with a small segment, but it is another thing to present the whole program. But we have a very good creative team that helps me. Also helpful is

my experience, which I have gathered over the years. I hope that after the first speech, the tension will decrease. Of course, I have had club performances, but I haven’t done a ‘stand up’ of this magnitude yet. Previously there were 20-30 minute talks, and this stand-by hour was an hour and a half with an extensive program where we used light effects. We also shot very funny videos, made by Arman Sargsyan and graphic design by Arvin Kocharyan. The responsibility, of course, is great, which is three times as much as my excitement. The people who work with me try to do everything to minimize my anxiety, but it’s really great, ”Grigg said, adding that they’ve tried their best to leave the audience happy.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->