>

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է իր մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ տեղեկացնում է hraparak.am-ը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ,

որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։




Քոչարյանի զոհերը


Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։





Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,-ասել է Վանեցյանը։


Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա»,-ասել էր Փաշինյանը։

.

Former Director of National Security Service Artur Vanetsyan Reflects on Yesterday’s Statement by RA Prime Minister Nikol Pashinyan: hraparak.am reports.

“Armenian Prime Minister Nikol Pashinyan once again spoke about things he does not understand at a press conference in Los Angeles. Despite my resignation, he continues to send people to me with a request to remain silent for a while so that the situation can calm down, but now I see him once again violating the arrangements and making vague, in essence, populist statements about nothing.



It is obvious that Nikol Pashinyan, once eager to make a lasting impact on public sentiment, does not think about the consequences of his words again. Can you imagine if I suddenly started to talk about the consequences without thinking?

Well, how much can we mislead the public by promoting the thesis that “who is not with us is a traitor to the nation”? And if anyone disagrees with that assertion, according to the prime minister, then it works on the orders of the former. I’ve said it over and over again: don’t try to connect me with my ex.

It is logical that those with no military knowledge and the mentality of the military and their superficial understanding of their debt to the homeland cannot know the honor of the officer and the importance of shoulder straps. By the way, according to the RA Constitution, the RA Prime Minister is not a Supreme Commander in a non-state of war. It is a pity that it has gone so far.

A careful reader of my resignation announcement, I am sure, understood what I meant. So I am sure that time will tell who or what will be in the landfill, ”Vanetsyan said.

Recall that during a press conference in Los Angeles yesterday, referring to the text of Vanetsyan’s resignation, Pashinyan said that the statement was made during the de jure NSS directorship, which means that Vanetsyan made a statement against his supreme commander. “There is no greater contempt for the officer’s honor,” Pashinyan said.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->