>

«Պետական նպաստների մասին» գործող օրենքի համաձայն՝ պետական նպաստների տեսակներից է ծերության նպաստը։ Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու








Քոչարյանի զոհերը

համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:Ծերության նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության

պետական ռեգիստրում առկա):Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը)


լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1408-Ն որոշման համաձայն՝ ծերության նպաստի չափը կազմում է 25 500 ՀՀ դրամ։



axbyur`http://kreativinfo.ru/2019/10/11/%d5%b6%d5%b8%d6%80-%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%bd/?fbclid=IwAR26dT8psu4WOfWADUR0f70XGoSaPJ2Sm3CiYfBYNsCf65EFLTwcfpGnEO0

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->