>

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհի «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes

մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը:




Քոչարյանի զոհերը

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Սարգիս Ավետիսյանի և Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանի հանձնարարականով իրենց հսկողության տակ էին վերցրել Mercedes-ի վարորդին, որպեսզի կոնֆլիկտ՝ նրա և մահացած հարազատների միջև տեղի չունենա:





Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ն. Մենդիկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը իր ընկերոջ հետ

«Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը և «Օջախ»-ից դուրս գալով՝ փողոցում վրաերթի է ենթարկվել, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ էլ ասում էր, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են մահացածն ու նրա ընկերը անցնում փողոցը ու ինքը մի կերպ փախցրել է ավտոմեքենան, սակայն Mercedes–ը չի կարողացել ու տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ եթե նշված հատվածն ունենար արտաքին լուսավորություն, ապա հաստատ այս դեպքը տեղի չէր ունենա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում, մանավանդ գիշերային ժամերին, հաճախակի են տեղի ունենում նման դեպքեր ու ամեն անգամ Կոտայքի՝ թե նախորդ, թե ներկա մարզպետները ջուր ծեծելով հայտարարում են, թե խնդիրը կկարգավորվի


, սակայն ինչպես միշտ դեպքը սառում է, նրանց խոստումները գրվում են սառույցին: Հավաքվածները հույս ունեին , որ գոնե այս դեպքից հետո արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/14/1137776/

Yesterday, on October 13, a car accident occurred in Kotayk region. At about 11:50 pm, a resident of Balahovit village, 36-year-old David Hayrapetyan hit a pedestrian in his car with a Mercedes number 36 A L 037 in front of the Ojakh restaurant complex of Yerevan-Balahovit highway, 43-year-old resident of Yerevan Davitashen, Davitashen To Sargis Sargsyan.



According to photojournalist Gagik Shamshyan, the victim of the accident died on the spot. Officers of the 1st platoon of the 3rd Battalion of the 2nd Battalion Traffic Police arrived at the scene, led by the Battalion Commander Arthur Petrosyan. A rescue team from the Ministry of Emergency Situations has also arrived. The Kotayk Police Department’s operative group also arrived promptly, headed by Criminal Investigations Officers Sargis Avetisyan and David Grigoryan,

who had taken control of the detainee and his Mercedes driver, who had taken over the driver and his cousin Mercedes. Yura Hovhannisyan, the responsible officer of the Road 1-77 Operative Management Center, reported the case to the Abovyan Investigative Division of the Kotayk Regional Investigation Department of the Armenian Investigation Committee,

from where the Investigative Group headed by Deputy Chief Armen Muradyan and Senior Investigator Narek Mendikyan arrived. On the fact According to Mendikyan’s decision, a criminal case was initiated under Article 242, Part 2 of the RA Criminal Code. According to the investigator’s instruction, the car was transported to a special protected area of ​​the Kotayk Police Department. People at the scene said the run-in with his friend was at a wedding ceremony at the

Ojakh restaurant complex and when he left the Ojakh, he was hit by a car on the street, while another car driver said he had witnessed it. How the deceased and his friend were crossing the street and he somehow stole the car, but Mercedes could not and the tragic accident happened. Those gathered at the scene said that if the area had external lighting, it certainly

would not have happened. The photojournalist also reports that such incidents occur frequently in the area, especially at night, and each time the Kotayk governors announce that the problem will be resolved by beating the water, but as always the case is frozen, their promises are kept. on the ice. The protesters hoped that at least after this event the problem of outdoor

lighting would be resolved. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->