>

Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն:

«Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա», – որոշումը այսպես էր բացատրել Փաշինյանը:

Սակայն գրեթե մեկուկես տարի անց, որի ընթացքում Փաշինյանների ընտանիքը արդեն իսկ հասցրել է հայտնվել սկանդալների և բուռն քննարկումների առանցքում, վերոնշյալ նախադասությունը իմաստազրկվել է:

Օրերս տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկայիս կառավարական առանձնատնից ընտանյոք հանդերձ տեղափոխվում է այլ կառավարական առանձնատուն, որտեղ հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար։




Քոչարյանի զոհերը

Կառավարությունը «հույժ գաղտնի» պայմաններում որոշում էր կայացրել առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարել և գումար հատկացնել։

Հրապարակային էր տվյալ որոշման միայն «1-ին» կետը, որով սահմանված է, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում է կատարել՝ պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորման,


գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար: Այս աշխատանքների կատարման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար):





Իսկ նախագծի մյուս՝ «2-րդ», «3-րդ», «4-րդ», «5-րդ» կետերը դրոշմագրված են որպես հույժ գաղտնի։

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նոր կառավարական առանձատան  հիմնանորոգման համար պետական բյուջեից դուրս գրված շուրջ 2 միլիոն դոլարի մասին տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը սեպտեմբերի 26-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե հստակ որքան գումար է հատկացվել ՀՀ պետական բյուջեից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական առանձնատունը հիմնանորոգելու/վերանորոգելու և կահավորելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել են, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ում` որպես տնտեսություն, մշտապես առկա են շինարարական, վերանորոգման և բարեկարգման խնդիրներ: Պայմանավորված ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությամբ` 2019թ. վերանորոգման աշխատանքներ են

իրականացվել ոչ միայն մեկ առանձնատանը, այլ նաև նման աշխատանքներ իրականացվել և իրականացվում են ՊՈԱԿ-ի այլ առանձնատներում, ինչպես նաև բարեկարգման մասնագետների համար նախատեսված կացարանում և կաթսայատանը: Բացի դա, իրականացվել է նաև առանձնատների կահավորման և ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:»:

Պատասխանում նշված է, որ բոլոր աշխատանքները իրականացվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որը կրում է «հույժ գաղտնի» դրոշմագիրը:


Մեր հարցումը` ծառայողական առանձնատների վերանորոգման համար հատկացված գումարի չափի տրամադրման մասին, ՊՈԱԿ-ը մերժել է` հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետին, այն է` տեղեկատվությունը տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիք:

AntiFake.am-ը ևս մեկ հարցում էր կատարել` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ, տեղեկացնելով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի պատասխանի մասին, խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե որն է կառավարության քննարկվող որոշումը «հույժ գաղտնի» դրոշմագրելու հիմքը:

Մեզ ուղարկված պատասխանում մեզ հայտնում են, որ մեր կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է գաղտնիություն, որը հիմնավորվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, ուստի մեզ չեն կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել:

«Գնումների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2016թ.-ին: Մինչ այդ, Կառավարությունը 2013թ. վերջին խորհրդարան էր ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հետ էր կանչվել:

Նախագծով նախատեսվում էր «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ – 206 – Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովման» բառից հետո լրացնել «, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման» բառերով, այլ կերպ ասած՝ վերը թվարկվածի համար նախատեսել գաղտնիություն։



Առաջին ընթերցմամբ ընդունման քվեարկության ժամանակ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի անդամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էին քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆ՜ https://antifake.am/am/news/609?fbclid=IwAR3Wiuy0bP4Xk0Qtv4LMkdKGXpUC8eoJmr_f8Wydo6D5uivFlGeCJHy4jyM

“You have to know what you’re paying for”. This is what newly appointed Prime Minister Nikol Pashinyan said, informing the public that the family is moving to a government house. “We are moving to this house for several reasons. The RA legislation stipulates that the prime minister should live in that house. If that house remains empty, it may be a symbolism that there is no prime minister in Armenia, ”Pashinyan explained the decision.

But nearly a year and a half later, during which the Pashinyan family has already become the focus of scandal and heated debate, the sentence has been meaningless.

We have been informed recently that Nikol Pashinyan is moving from a current government house with another family house to another government house, which is undergoing major renovation and renovation work, for which about $ 2 million has been allocated from the state budget.

The government had made a decision to redistribute and allocate money from the state budget for the renovation of the house under “extremely secret” conditions.

Only paragraph 1 of the decision was public, which stipulated that the Government redistributed the state budget law by furnishing a number of state-owned premises, acquiring office, household and technical equipment, as well as renovating the adjacent premises and for improvement work. 291,687,400 drams (about $ 615,000) have been allocated from the reserve fund of the Government of the Republic of Armenia for these works.

And the other points of the project, “2nd”, “3rd”, “4th”, “5th” are sealed as highly confidential.

On September 26, AntiFake.am sent a request to Armenian Prime Minister Nikol Pashinyan for information about the $ 2 million out of the state budget for the renovation of Nikol Pashinyan and his family’s new government house. We were asked

to provide information on how much money was allocated from the RA state budget to serve Prime Minister Nikol Pashinyan.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->