>

Hraparak.am-ը գրում է. Արդեն երկրորդ անգամ է՝ ՀՀ վարչապետի կնոջ այցը Շվեյցարիա ասեկոսեներ է առաջացնում մամուլում, իսկ հպարտ քաղաքացիների գլխում բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է Աննա

Հակոբյանը, որը իրենց նման մի սովորական քաղաքացի էր, «լոբի մաքրող», երեխաներին կրծքով կերակրող, քչով բավարարվող կին է եղել, հանկարծ դարձել շվայտ կյանքի խորհրդանիշ։

Որպես «Իմ քայլը›› և ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, նա շաբաթ օրը եղել է Ժնևում և մասնակցել է Շվեյցարական կարմիր Խաչի բարեգործական երեկոյին, որը, ինչպես այս կազմակերպության գրասենյակն է հայտնում, նվիրված է եղել

Հայաստանին, իսկ հավաքված գումարներով հոգալու էին Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները։ Երեկոն փայլել է «Հայաստանի տարեց մարդ» եզրույթի հետ անհամատեղելի ճոխությամբ։ Աննա Հակոբյանը քիփ նստած է եղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, հայաստանցիներիս համար սերժանտական Հայաստանի «դեժավյու» ապահովելով։ Այս անգամ էլ վարչապետի տիկնոջ տրանսպորտային միջոցը, որով նա հասել է Ժնեւ, հետաքրքրեց բոլորին։




Քոչարյանի զոհերը

Live24.am կայքը, իր հուսալի աղբյուրը վկայակոչելով, գրեց, որ Աննա Հակոբյանը Շվեյցարիա է թռել կառավարական ինքնաթիռով: Մամուլը երեկ տիրաժավորեց այդ լուրը, որը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին խնդրեցինք ճշտել։ Բայց նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը ու


իրեն իրավունք վերապահեց դասեր տալ լրագրողներին․ «Սիրելի որոշ գործընկերներ, մի փոքր բարեխիղճ ու մաքուր աշխատելը երբեք վնաս չէ։ Ամեն մեկի ստատուսը, որտեղ ոչ մի նախադասություն իրականությանը չի համապատասխանում, պետք չէ copy paste անել ու տեղադրել ձեր լրահոսում։ Կարծում եմ, ձեր ընթերցողներն ավելի մեծ հարգանքի են արժանի, քան ամեն օր նրանց fake լուրերով կերակրելը»։





Հասմիկի պարզաբանումները հավատ չեն ներշնչում։ Հիշենք, որ Աննա Հակոբյանի նախորդ այցը Շվեյցարիա, որը տեղի էր ունեցել հունվարին, ևս մեծ աղմուկ էր առաջացրել։ Հայտնի էր դարձել, որ վարչապետի կինը պետության հաշվին չորս օր գիշերել է Ցյուրիխի ամենաթանկ հյուրանոցներից մեկի նախագահական համարում։

Այն ժամանակ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը փորձել էր թաքցնել, որ վարչապետի տիկինը Դավոս է մեկնել, բայց ի վերջո Աննան ստիպված էր խոստովանել, որ եղել է Դավոսում ու հայաստանցիներիս Հ1-ով հարցրեց․ մեզ համար միևնույն չի՞, թե վարչապետի կողքի նստատեղը դատարկ է թռիչքի ժամանակ, թե՞ այդ նստատեղին ինքն է նստած։

Այս անգամ Աննան մենակ է մեկնել Ժնև, ու մենք ունենք բոլոր հիմքերը հարցնելու․

ա/ որքան գումար է ծախսվել պետբյուջեից վարչապետի տիկնոջ թռիչքի եւ կեցության վրա, ինչ ինքնաթիռով է մեկնել նա


բ/ որքան գումար է հանգանակվել եւ արդյոք հավաքված գումարներն արդարացնում են ծախսերը, ավելի լավ չէ՞ր այդ գումարները միանգամից ուղղվեին Հայաստանի տարեց մարդկանց կարիքները հոգալուն։

Քիչ առաջ վարչապետի տիկնոջ գրասենյակից ուշացած պատասխան ուղարկեից։ «Ձեր 14․10․2019թվականի հարցման տեղեկացնում եմ, որ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով»։

It is the second time that the visit of the RA Prime Minister’s wife to Switzerland has been causing headlines in the media, and the head of the proud citizens has a natural question: why is Anna Hakobyan, who was like an ordinary citizen, “cleaning beans”, breastfeeding her children, being poorly fed? She was a woman, and she suddenly became a symbol of life.

As chairman of the board of trustees of My Step and the City of the Smiles, she was in Geneva on Saturday and participated in a Swiss Red Cross charity event devoted to Armenia, as reported by the organization’s office. The money would cover the needs of the elderly and disabled in Armenia. The evening was sparkling with an incompatible luxury with the term



“Old Man of Armenia”. Anna Hakobyan sat next to His Holiness Karekin II, Catholicos of All Armenians, providing a “déjà vu” for Armenians in Armenia. This time, too, the prime minister’s wife’s vehicle, which she had reached in Geneva, interested everyone. Live24.am, citing a reliable source, wrote that Anna Hakobyan had landed in Switzerland on a government plane. The press yesterday circulated the news, which we asked Anna Hakobyan’s spokeswoman Hasmik Harutyunyan to clarify.

But he refused to answer our questions. He then wrote on his Facebook page that the news was untrue and reserved the right to give lessons to reporters; “Dear colleagues, working a little conscientious and clean is never a loss. Anyone’s status, where no sentence is true, should not be pasted and pasted into your newsletter. I think your readers deserve more respect than feeding them fake news every day. “

Hasmik’s explanations do not inspire faith. Remember that Anna Hakobyan’s previous visit to Switzerland, which took place in January, also caused a lot of noise. It has become known that the prime minister’s wife spent four days in the Presidential Room of one of Zurich’s most expensive hotels at the expense of the state. Anna Hakobyan’s spokeswoman

Hasmik Harutyunyan then tried to conceal that the Prime Minister’s wife had left for Davos, but in the end Anna had to admit that she was in Davos and asked the Armenians on H1: Doesn’t it matter to us whether the seat next to the Prime Minister is empty during the flight or the seat itself?

This time Anna has left for Geneva alone, and we have every reason to ask:

a) How much money was spent from the state budget on the flight and stay of the Prime Minister’s wife by plane?

b) The more money raised and whether the money raised justifies the expenses, wouldn’t it have been better spent at once to meet the needs of older people in Armenia?

Shortly before sending a late reply from the Prime Minister’s office. “I would like to inform you of your 14․10․2019 inquiry that:
The Prime Minister’s Spouse, Anna Hakobyan, Chairman of the Board of Trustees of the “My Step” and “City of smile / City of Smiles” charitable

boards left for the Swiss Confederation on a regular Yerevan-Moscow-Geneva flight with an economics class. From Geneva, Yerevan has also returned from the usual Geneva-Moscow-Yerevan flight, again in economy class. ”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->