>

Tert.am Life-ը իր ընթերցողներին պատմել է սեպտեմբերից մեկնարկող «Էլենի օրագիրը 2» նախագծում սպասվող փոփոխությունների և նոր դերակատարների մասին: Սերիալի արդեն գործող կերպարներին  կմիանա նաև երիտասարդ դերասանուհի Անելյա Գուբրյանը:

Անելյան Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է իր կերպարի, սերիալի անձնակազմի հետ ծանոթության և համատեղ աշխատանքի մասին: Դերասանուհին նշեց, որ նոր առաջարկն իր համար բավականին անսպասելի, միաժամանակ հետաքրքիր է եղել: 




Քոչարյանի զոհերը

«Երբ ստացա մասնակցության հրավերը և անցա 3 քասթինգային փուլերը, շատ ուրախացա, որ հենց ես ընտրվեցի այդ կերպարի համար:






Սերիալին ինչ-որ չափով հետևել եմ: Այն շատ հետաքրքիր է, հատկապես երիտասարդության համար: Ես շատ էի ցանկանում այնտեղ մասնակցություն ունենալ»,-ասաց Անելյան:

Դերասանուհին նշեց, որ «Էլենի օրագիրը 2»-ում հեռուստադիտողն իրեն կտեսնի դրական և բարի աղջկա կերպարում ու ականատես կլինի իր մասնակցությամբ հետաքրքիր զարգացումների. «Թող անակնկալ մնա, որովհետև բավականին հետաքրքիր է լինելու:

Իմ հերոսուհին շատ բարի, դրական աղջիկ է՝ ուսանողուհի: Այդ կերպարն ավելի մոտ է իմ տարիքին և առօրյային, քանի որ ես էլ եմ այս տարի ուսանողուհի դարձել և առաջին անգամ գնալու եմ համալսարան: Ինչպես ես, այնպես էլ իմ կերպարը պետք է սկզբից բացահայտի ուսանողական կյանքը»:

Անելյայի հիմնական խաղընկերները նոր դերակատարներ են, որոնք ներկայանում են որպես մեկ ընտանիքի անդամներ. «Գլխավոր հերոսներից մեկի ընտանիքի անդամներին ենք ներկայացնում, որոնք անմիջական կապ են ունենալու արդեն գործող հերոսների հետ»:


Դերասանուհու խոսքով, սերիալի թե՛ նկարահանող անձնակազմի և թե՛ դերասանների հետ ծանոթացել է նկարահանման հրապարակում: Նա նշեց, որ նոր միջավայրում աշխատելը դժվարություն չի առաջացրել:

«Քանի որ որևէ մեկին չէի ճանաչում, բնականաբար փոքր-ինչ հուզմունք կար, բայց շնորհիվ նաև իմ շփվող բնավորության, կարողացա հենց առաջին նկարահանումից բոլորի հետ շատ լավ հարաբերություններ հաստատել և մտերմանալ: Նկարահանման հարապարկում շատ ջերմ մթնոլորտ է տիրում»,-ասաց նա:

Tert.am Life has told its readers about the upcoming changes and new players in the “Ellen Diary 2” project, which will launch in September. The young actress Anelia Gubryan will also join the cast of the series.

In an interview with Tert.am Life, Anelia talked about her image, her experience with the series, and her work together. The actress mentioned that the new offer was quite unexpected for her, but also interesting.



“When I received the invitation to participate and went through three casting stages, I was very happy that I was chosen for this character. I’ve watched soap operas to some extent. It is very interesting, especially for young people. I really wanted to participate there, ”said Anelia.

The actress mentioned that in “Ellen’s Diary 2” the viewer will see herself as a positive and kind girl and will witness interesting developments with her participation. “Let it come as a surprise because it’s going to be quite interesting. My heroine is a very kind, positive girl – a student. This character is closer to my age and everyday life, as I too have become a student this year and will go to university for the first time. Both myself and my character must first discover student life. “

Anelia’s main cast members are new actors who appear as single family members. “We are introducing the family members of one of the main characters, who will have direct contact with the characters who are already acting.”

According to the actress, she got acquainted with both the cast and the cast of the series at the shooting site. He noted that working in a new environment did not cause any difficulty. “Since I didn’t know anyone, there was a bit of excitement, of course,

but thanks to my communicative nature, I was able to establish a very good relationship with everyone from the very first shooting. There is a very warm atmosphere in the shooting scene, ”he said.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->