>

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը, գրում է Aravot.am-ը:




Քոչարյանի զոհերը

Հարցումն ուղարկվել էր 2019թ. սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 3-ին ընդունվել է Մեծ պալատի կոլեգիայի կողմից: Հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետներ գրավոր փաստարկների ներկայացման համար՝ ներպետական դատավարության կամ այլ շահագրգիռ, այդ թվում՝ ՀՀ Կառավարության, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարի կողմերից։ Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացրած  հայցադիմումը վերաբերում է 300.1 հոդվածի  (Սահմանադրական կարգի տապալում) սահմանադրականությանը։





Մեծ պալատի նախագահը հրավիրել է ՀՀ Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, այդ թվում՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:




Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->