>

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ է սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը: «Եթե ներկայումս չաշխատող անձն ունի աշխատանքային գրքույկ որևէ ժամանակաշրջանի, և այն թվայնացված չէ, ապա անձը անձնագիրն ու աշխատանքային գրքույկը ներկայացնում է իր բնակության վայր կամ իրեն հարմար սոցապծառայության տարածքային որևէ բաժին: Իսկ եթե աշխատող անձն ունի չթվայնացված գրքույկ, որը, ասենք, նախորդ գործատուն չի ներկայացրել և նույնիսկ 2017թ.


հունվարի 1-ից հետո աշխատանքի է անցել և այս վերջին գործատուի մոտ չի ներկայացրել գրքույկը, որովհետև գրքույկ վարելու կարգի ուժը կորցրած է, պետք է իմանա, որ գործատուները ՊԵԿ էլեկտրոնային կարգով են ներկայացնում աշխատանքի ընդունվելու մասին փաստը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության բաժնի պետ Նոնա Սարգսյանը: Նրա խոսքով՝ եթե անձը, ով աշխատել է, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չի կարողացել աշխատանքային գրքույկը ներկայացնել, որպեսզի թվայնացվի, անգամ այս դեպքում աշխատանքային ստաժը չի վտանգվում, պարզապես հիմա համընդհանուր ընթացակարգով պետք է ներկայացնեն բոլորը:








Քոչարյանի զոհերը

«Հայկական բնավորության համաձայն՝ քաղաքացիներին, հատկապես՝ գործատուներին, կխնդրեի՝ գործը չթողնել վերջին օրվան, որպեսզի արհեստական կուտակումներ չստեղծվեն, գործընթացն ավելի չբարդանա, առանց այդ էլ երկար ժամանակ չունենք, ցանկալի կլինի, որ հիմիկվանից ներկայացնեն թվայնացման»,- հորդորեց Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության բաժնի պետը:


Հարցին՝ ինչպե՞ս կարող են քաղաքացիները ստուգել՝ արդյո՞ք աշխատանքային գրքույկը թվայնացված է, թե՞ ոչ, Նոնա Սարգսյանը պատասխանեց. «Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ քաղաքացին, ով ուզում է տեղեկանալ՝ իր աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ, կարող է էլեկտրոնային կամ առձեռն դիմում ներկայացնել:



Պարտադիր է, որ դիմումում նշվի այն էլեկտրոնային հասցեն, որին ծառայությունը կարող է թվայնացման մասին տեղեկատվությունը փոխանցել: Եթե թվայնացված է՝ լուսապատճենն ուղարկում ենք, եթե ոչ՝ տեղեկացնում ենք, որ թվայնացված չէ»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->