>

2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն

նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։ 10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում

քնած[9] շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։ Առավոտյան ժամը 11։00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո,




Քոչարյանի զոհերը

իսկ ցուցարարները Հյուսիսային պողոտայով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին Շահումյանի անվան հրապարակ։ Այստեղ կարճ ժամանակում նրանց են միանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հասարակական տրանսպորտից ու շինարարական պարագաներց արագորեն բարիկադներ են կառուցում։





Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվում են ընդհարումներ, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կիրառում են տարբեր տեսակի հրազեն, իսկ ցուցարարները՝ քարեր, փայտե ու երկաթե ձողեր։ Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների,

որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։ Մինչ այդ՝ արդեն երեկոյան, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս ոստիկանության վերահսկողությունից, ու հնարավոր է ցուցարարները արդեն հայտնվեն նախագահական նստավայրի մոտ,

դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և երկրում հայտարարում արտակարգ դրություն 20 օր ժամկետով[10][11]։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուժային կառույցների կազմում էին ընդգրկվել նաև Հայաստանի իշխանամետ մեծահարուստների


(Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Սուրիկ Խաչատրյան և այլն) անձնական թիկնապահական ստորաբաժանումները[12]։ Արդեն առավոտյան ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ ԱԱԾ–ին, ՀՀ ԶՈՒ–ին ու նրանց կազմում ընդգրկված անձնական թիկնապահական ստորաբաժանումներին հաջողվել էր ցրել բողոքավոր ցուցարարներին։

After the 2008 presidential elections, a significant part of the population, disagreeing with the published data of the presidential elections, according to which Serzh Sargsyan was elected President, is running round-the-clock protest rallies led by presidential candidate Levon Ter-Petrosyan. Ten days later, at 6:30 am on March 1, police forces launched



an assault on some 700-1,000 people sleeping in tents on Freedom Square. During that time there have been clashes that have resulted in dozens of injuries. At 11:00 am, Freedom Square was completely under police control, and demonstrators moved to the Shahumyan Square along North Avenue and adjacent streets. In a short space of time, tens of thousands of

citizens join them, who quickly build barricades from public transport and construction supplies. Clashes between police and demonstrators are ongoing, with police using various types of firearms and demonstrators using stones, wooden and iron bars.

Local clashes lasting until nightfall turn into mass clashes, with hundreds of demonstrators receiving varying degrees of bodily harm, mostly firearms, and dozens killing, including one policeman. Earlier in the evening, seeing that the situation was out of police control and that protesters might be near the Presidential Residence, Robert Kocharyan,

still holding the presidency, made a televised address and declared a state of emergency for a period of 20 days. [10] [11] . According to some sources, the power structures also included the personal bodyguards of pro-government wealthy people of Armenia (Gagik Tsarukyan, Samvel Aleksanyan, Surik Khachatryan, etc.) [12]. Already in the morning, the RA

Police, the RA NSS, the RA Armed Forces and the personal bodyguards included in their squad managed to disperse the protesters.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->