>

Տվեք ինձ Վարչաետի Facebooki
-ի լոգին պառոլը, որ ձայնս լսելի լինի ողջ հայ ժողովրդին




Քոչարյանի զոհերը

և խոստանում եմ՝ ընդամենը հաշված
ժամերի ընթացքում հրայր թովմասյանն ինքնակամ կգրի իր հրաժարականի դիմումը և կազատի Հայաստանի Հանրապետությունը իր անտանելի ներկայությունից, և ի վերջո կհասկացնեմ, որ իր՝ ՍԴ-ի նախագահի կառչված, բայց անտեսված պաշտոնով չի’ կարող ծառայություններ մատուցել (ԿՌԻՇ ԼԻՆԵԼ) իր տերերին…





հրոն միանշանակ դատվելու է, լինի ՍԴ-ի նախագահի պաշտոնում, թե՝ ոչ, միևնույնն է դատվելու է… Պահանջում եմ Վարչապետից, որ հենց հիմա Հայաստանում բոլոր ուժային կառույցների միջին կամ բարձր պաշտոնյաները, ովքեր նշանակված են նախկին ռեժիմի կողմից, պետք է մեկ ժամ շուտ հեռացվեն իրենց աշխատանքից, լինի ՀՔԾ-ի քննիչ, թե ԱԱԾ-ի գնդապետ կամ ոստիկանության միլպետ. բոլորն անհապաղ պետք է մեկ ժամ շուտ ազատվեն իրենց պաշտոններից…


Նոր և հմուտ կադրների հարցում էլ մեկ վայրկյան չտարակուսեք. հարկ եղած պարագայում կոչ կանենք ողջ Սփյուռքի մեր բանիմաց հայրենակիցներին, որ հանուն նոր Հայաստանի և հայ ժողովրդի վերադառնան և նույնիսկ ցածր աշխատավարձով աշխատեն. վստահ եմ՝ անթիվ բանիմաց հայեր ինքնակամ կաջակցեն…



Հայաստանի միակ տերը Հայ ժողովուրդն է, իսկ նոր Հայաստանը չի կարող կառուցվել մի հիմքի վրա, որն ամբողջությամբ ճահիճ է, անկախ նրանից, որ հիմքի կտուրը իդեալական պողպատից է, որի անունը Նիկոլ Փաշինյան է….

Դուխով պահանջե՜ք ժողովուրդ ջան… ՀԴՄ-ներն էլ չմոռանաք։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->