>

Փաստ» օրաթերթը գրում է․ «Հանրապետության նախագահի նորանշանակ խորհրդական Արմեն Գիչյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Նա ներկայացրել է տվյալներ անշարժ գույքի, դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ։

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Գիչյանը հայտարարագրել է առանձնատուն, բնակարան, ինչպես նաև ավտոտնակ:




Քոչարյանի զոհերը






Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 80 000 ԱՄՆ դոլար և 1 500 000 ՀՀ դրամ:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 35 101 781 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից 31 850 000 ՀՀ դրամը Ա. Գիչյանը ստացել է գույքի վաճառքից, իսկ 3 251 781 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Արմեն Գիչյանը հանրապետության նախագահի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսին»:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Fact” daily writes: “The newly appointed adviser to the President of the Republic of Armenia Armen Gichyan has submitted a declaration on taking office in 2019 to the RA Ethics Committee.



He provided data on real estate, cash and income.

According to the data published on the Commission’s official website, Gichyan declared a house, an apartment and a garage.

The funds of the declaring official as of the day of taking office were $ 80,000 and $ 1,500,000.

The total of the incomes received from January 1 of the year until the day of taking the official duties was 35 101 781 AMD.

AMD 31 850 000 out of the mentioned sum A. Gichyan received property sales and AMD 3 251 781 came from salaries. Armen Gichyan appointed Adviser to the President of

the Republic in 2019 in August. “

Details in today’s issue of “Fact” daily

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->