>

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, պաշտոնապես հայտարարել է, որ քրիստոնեություն է ընդունել:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, նա այդ մասին հայտնել է վերջերս երկրպագուների հետ հանդիպման ժամանակ: Ռեփերը պատրաստվում է իր «Jesus Is King» (թարգմ. Հիսուսը թագավոր է) ալբոմի թողարկմանը:





Դրա շրջանակներում նա ամեն շաբաթ հայտնվում է որեւէ տեղ ու եկեղեցական երգեր երգում: Վերջերս նա նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ հաստատել է կրոնի վերաբերյալ իր որոշումը:




Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 2-8.jpg

«Ուզում եմ տեղյակ պահել, որ այսօր այստեղ չեմ եկել ձեր ժամանցն ապահովելու համար: Մենք այստեղ ենք՝ Ավետարանը տարածելու նպատակով: Կներեք, եթե ինչ-որ բան սխալ եմ արտասահմանում, ես ընդամենը վերջերս եմ կրոնափոխ եղել»,- ասել է նա: Ռեփերն առաջին անգամ չէ, որ խոսել է քրիստոնեության մասին: 2004 թ. իր առաջին ալբոմը թողարկելուց հետո նշել է, որ Հիսուսն իր փրկիչն է:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->