>

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը հինգ օր շարունակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվելուց հետո տեղափոխվել է «Երևան– Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը։

Սա արդեն երրորդ անգամ էր, որ Խաչատրյանը, գտնվելով անազատության մեջ, տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:

Այս անգամ նրան տարել էին նեյրովիրաբուժության բաժանմունք, որովհետև միզուղիների հետ կապված խնդիրներ ուներ։




Քոչարյանի զոհերը

Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը ողնաշարի և հենաշարժողական ապարատի խնդիրներ ունի։ Նրա խոսքով` Խաչատրյանը 2017–ին Գերմանիայում ողնաշարի վիրահատություն է տարել, նրա մարմնում իմպլանտ է տեղադրվել։






Հիշեցնենքնախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։


Սեպտեմբերի 30–ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, և Գագիկ Խաչատրյանը մնաց կալանքի տակ։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20191015/20764959/gagik-xachatryanin-hivandanocic-texapoxel-en-kalanavayr.html

Former SRC Chairman, former Minister of Finance Gagik Khachatryan was transferred to Yerevan-Kentron Prison after being treated for five days at St. Gregory the Illuminator Medical Center. Nona Navikyan, Head of the PR Department of the Penitentiary Department, said this in a conversation with Sputnik Armenia.

 This is the third time that Khachatryan has been transferred to a civil hospital.



This time he was taken to the Neurosurgery Department because he had problems with the urinary tract.

Khachatryan’s defender Amram Makinyan told Sputnik Armenia earlier that his client had spinal and motor problems. According to him, Khachatryan underwent spinal surgery in Germany in 2017, with an implant inserted in his body.

 The former official was arrested on August 27 after a search by the NSS in the areas he owned. The NSS announced that searches had been carried out on the premises belonging to Khachatryan, both in this case and on February 2, 2019.

Searches were also made in the homes and apartments of persons affiliated with Gagik Khachatryan, including at the home of Khachatryan’s nephew Karen Khachatryan. By the way, he also served in the SRC during Gagik Khachatryan’s tenure.

Gagik Khachatryan has been charged under Point 1 of Part 3 of RA Criminal Code 38-179 (organizing a particularly large-scale waste). Damage of 800 million drams to the state in the criminal case has been restored. Arrest against Khachatryan was presented by the National Security Service as a petition for restraint.

On August 30, the Shengavit district court of general jurisdiction ruled that Khachatryan should be arrested.

On September 30, the Criminal Court of Appeal dismissed the defendants’ appeal against the decision of the Court of First Instance, and Gagik Khachatryan remained in custody.

Сообщение ԱՆՍՊԱՍԵԼԻ լուր. քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Գագիկ Խաչատրյանը հինգ օր շարունակ…բոլորը ապշած են ուղղակի կատարվածից появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->