>

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Է. Շարմազանովին: Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը:


Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Վարդանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է եղել: Նա ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում:








Քոչարյանի զոհերը

«Արթուր Վարդանյանը նման հոդվածով չի մեղադրվում, եւ դա դիտվեց՝ որպես վիրավորանք եւ զրպարտություն»,- ասաց Բաղդասարյանը:


«Հայկական ժամանակ»-ը փորձեց հայցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Էդուարդ Շարմազանովից, սակայն նրա հեռախոսահամարներն անջատված էին:



Արթուր Վարդանյանը սեպտեմբերի 13-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ ԱԱԾ-ի՝ գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ՝ 20 հոգանոց զինված խումբը 2015-ին ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->