>

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Թամարան խոսել է առաջիկայում սպասվող երկու նոր ներկայացման մեջ իր զբաղվածության, հեռուստատեսային նոր առաջարկներ ստանալու, գործնական ու անձնական թեմաների մասին:




Քոչարյանի զոհերը

Այս օրերին Թամարան Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն է անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` «Բոհեմ» թատրոնում: Այն նվիրված է Արցախյան շարժման  30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա:






«Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի  ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը:  Ներկայացումը  հիմնված է  երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։

Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։ Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո:  Այդ կինն իր օրագիրը տվեց

Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն

այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։ Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք  օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»,- պատմեց Թամարան:


Նրա խոսքով` «Օրագիր»-ը փաստավավերագրական ներկայացում է, որում բացի անձնական օրագրի էջերից,  ներկայացվել են պատմական փաստեր, տարատեսակ հետաքրքիր պատմություններ:  «Պարոն Դուրյանը շատ ավելի է բացել այդ թեման, ներկայացրել իրեն հատուկ ոճում։ Մենք` դերակատարներս, բացի չորս ընկերուհիների հիմնական դերերը, ներկայացման ընթացքում մարմնավորում ենք նաև այլ կերպարներ»,- ասաց Թամարան:

Արցախյան թեման հոգեհարազատ է արցախցի դերասանուհուն: Թամարան անկեղծացավ, որ զբաղվածությունը թույլ չի տալիս ավելի հաճախ լինել այնտեղ` ընտանիքի կողքին. «Ես  այստեղ հորաքրոջս հետ եմ ապրում և կապս Արցախի հետ պահպանվում է այնքանով, որքանով ինձ թույլ է տալիս ժամանակը:

Ծնողներս, եղբայրներս, զարմիկներս ու զարմուհիներս այնտեղ են: Եթե անկեղծ ասեմ, երկու–երեք օրով Արցախ չեմ գնում, որովհետև մամաս չի թողնում:) Ասում է ՝գալիս ես, չենք հասցնում ոչ քեզ տեսնենք, ոչ  էլ հասկանանք, երբ եկար, երբ գնացիր։ Հենց մի շաբաթից տասն օր ազատ ժամանակ եմ ունենում, բնականաբար, միանգամից գնում եմ այնտեղ, ժամանակս ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացնելու»:



Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաև իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի  Hotel California դրամատիկ կատակերգական ներկայացման մեջ, որը նախատեսված է երևանյան հանդիսատեսի համար:  Պրեմիերան տեղի կունենա մայիսին: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք հեռուստատեսային նոր առաջարկներ ունի, ե՞րբ  նրան կրկին կտեսնենք հեռուստաէկրաններին. «Առաջարկներ կան, բայց ես սովորություն ունեմ չխոսել այդ մասին, մինչև ոտքս չդնեմ այնտեղ ու չսկսեմ աշխատել»:

 

 

 

 

 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->